Հովհաննիսյան Արթուրն ապահովագրում է Սուրիկի վիզը

Հարցին՝ արդյոք տեղի ունեցած ողբերգությունը բավարար պայման չէ՞, որպեսզի այն, բացի իրավական գործընթացներից, ունենա նաև քաղաքական հետևանքներ՝ ասենք Պապիկյան Սուրիկի հրաժարականի տեսքով, ՔՊ-ական Հովհաննսիյան Արթուրը, բացասական պատասխան տալով, ասել է.«Ես…կներեք էլի, հիմա ողբերգական դեպք ա տեղի ունեցել, և ես կարծում եմ՝ էս հարցն էս պահին տեղին չի, քանի դեռ հանգամանքները պարզված չեն: Պաշտպանության նախարարը, որը, այո՛, քաղաքական պատասխանատուն է, և մենք բոլորս՝ իշխանությունն է պատասխանատու յուրաքանչյուր տեղի ունեցած իրավիճակի մասին մեր երկրում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք ա միանգամից, հա՞, փորձենք գտնել քավության նոխազների և փորձենք ամեն ինչ փաթաթել մեկ մարդու, կներեք վզին՝ այսպես ասած»:

Վզին բան փաթաթելու մասին ՔՊ-ականների պատկերացումները խիստ այլասերված են. ցանկացած մեկը, ով հանկարծ համարձակվում է չինովնիկներին կանչել պատասխանատվության, ակնկալել կոնկրետ հետևանքներ, անմիջապես որակվում է որպես վզին փաթաթող: Այս նույն տրամաբանությամբ էր, որ Նիկոլը հայտարարում էր, որ 44-օրյա պատերզմում կրած պարտության մեղավորն ինքը չէ՝ չնայած պատասխանատուն է: Հիմա նույն տրամաբանությամբ Հովհաննիսյան Արթուրն է փորձում փրկել Պապիկյան Սուրիկի մազակալած հետույքը՝ ժողովրդի ու պետության վզին դնելով:

Երբ խոսք է գնում դիցուք Սուրիկին շարքից հանելու անհրաժեշտության մասին, այդ գաղափարի կողմնակիցները բնավ նախարարի հանդեպ անձնական վրեժխնդրությամբ չէ, որ առջանորդվում են, այլ ընդամենն ուզում են նորմալ գործող բանակ ունենալ, որպեսզի վստահ լինեն,որ երբ գա դրա՝մարտի դաշտում ստուգատեսի ժամանակը, հնարավոր կլինի խուսափել 44-օրյա պատերազմի կրկնությունից: Այսինքն՝ սուրիկներին ֆուկ անելով՝ լուծվելու է պետական ողջ ապարատի, պետական համակարգի կենսունակության խնդիրը, որին ՔՊ-ականները, իհարկե, եբեք չեն գնալու, քանզի ունեն դրսից հրաման՝ պետության ու բանակի հերն անիծելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել