Azatutyun.am-ը գրում է.

Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ՝ հիմնված հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքների վրա և ակնկալում է Հայաստանի համաձայնությունը՝ այդ տեքստը համաձայնեցնելու համար հանդիպում անցկացնելու համար, ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Երևանը մեկ ամիս սպասում է Ադրբեջանի պատասխանին խաղաղության պայմանագրի իր առաջարկների վերաբերյալ։

Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը հավելել է, որ խաղաղության պայմանագրի տեքստը Ադրբեջանը ներկայացրել է անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին Ժնևում քննարկման, իսկ փաստաթղթի քննարկումները շարունակվել են Վաշինգտոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել