Ասլանյան Հակոբը Ռուսստանին մեղադել է Հայաստանի հետ պատմական թշնամանք ունենալու համար՝ որպես իր թեզի հիմնավորում բերելով այն, որ ի տարբերություն հետսովետական մյուս երկրների, Ռուսաստանն անկախ Հայաստանին ոչինչ չներեց, ողջ պետական ունեցվածքը սեփականեց՝ գույք՝ պարտքի դիմաց սկզբունքով, մինչդեռ մյուս հետսովետական երկրներից դուրս գալիս այնտեղ թողեց իր ողջ ունեցվածքն ու հեռացավ:

Ասլանյան Հակոբին, փաստորեն, Նիկոլը լծել է հակառուսական քարոզչության տարածման գործին՝ապավինելով ծերունու ուղեղի նեղմիտ հնարավորություններին: Հարց է առաջանում՝ եթե Ռուսաստանը հայերիս ծածուկ թշնամին է, ապա ո՞վ է մեր դաշնակիցը: Հարցն այս բնավ հռետորական չէ և պահանջում է հստակ պատասխան: Նիկոլը, որ այսօր Հայաստանը վերածել է աշխարհաքաղաքական բորոտի, պարտավոր է ռուսների հետ թշնամանալուց առաջ նախ ցուցանի Հայաստանի նոր դաշնակիցների այն շրջանակը, որը պատրաստ է լրացնել առաջացող բացը: Որո՞նք են այն երկրները, ոոնք դաշնակցային ավելի լավ պայմաններ են առաջարկում, քան դա անում է Մոսկվան:

Նման երկրներ իրականում չկան, ավելի ճիշտ՝ կան, բայց միայն հայտարարությունների մակարդակով, իսկ ահա գետնի վրա ոչ ոք չի պատրաստվում վերցնել Հայաստանի՝այս աշխարհագրությամբ ու այս տարածքներով գոյապահպանման բեռն այն դեպքում, երբ դա բնավ չի բխում սեփական կենսական շահեից: Արևմո՞ւտքն է առաջարկում լավ պայմաններ, եթե այո, ապա ինչո՞ւ Հայաստանի պաղատանքները՝ ստանալու այնտեղից անվտանգային հստակ երաշխիներ, մնացել ու մնալու են անպատասխան, իսկ ամերկացի բարձրաստիճաններն էլ, անկեղծ գտնվելով, ուղիղ տեքստով ասում են, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում Վաշինգտոնը չի կարող տալ երաշխիքներ:

Իհարկե, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները գուցե շատ առումներով էտալոնային չեն, սակայն իրականությունն այն է, որ Հայաստանի աշխարհագրական դիքրը մեզ պարտադրում է իրողություններին առավելագույն սթափությամբ նայել, չտարվել անիրական հովերով՝ առնվազը աչքի առաջ ունենալով 20-րդ դարի համանման ժամանակահատվածում այստեղ կատարված իրադարձությունները:

Թուրքիան մեզ համար չի կարող այլընտարնք դառնալ Ռուսաստանին՝ չնայած անբարո ՔՊ-ականների փորձերին՝ Թուրքիան հայ հանրությանը մատուցելու նոր՝ հայասիրական լույսի ներքո: Այդքան հայասեր են, թող ընդունեն Ցեղասպանության փաստն ու ապաշխարեն: Թե՞ Ցեղասպանություննէլ միֆ՝ ըստ Նիկոլի:

Ուռոդներ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել