Lurer.com-ը գրում է.
Արցախցի Ալեն Ղուլյանը արձանագրում է Շուշի-Քարինտակ հատվածում ադրբեջանցի «բնապահպանների» գնդի համալրման մասին։
Այս անգամ ճանապարհի փակման հերթափոխին միացել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության 052 բրիգադի վետերանները։
Նա մասնավորապես նույնացրել է ենթասպա Աֆիեդին Ալիևին՝ անձնական համարը ω օմեգա 1651։
«Մեկնաբանություններում տեղադրում եմ լուսանկար, որում այս տխրահռչակ կերպարը լուսանկարված է ռազմական հանցագործ Էլնուր Ֆարզալիևի հետ (աջ կողմում): Բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ չեն, նշենք, որ Ֆարզալիևը ռազմական հանցագործ է, որը 2016-ի ապրիլին գլխատել է Արցախի հերոս Քյարամ Սլոյանին»,-նշել է նա։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=499879&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել