Լրագրողի հետ զրույցում Արսենյան Գուգոն հայտարարել է, թե Հայաստանի պետական անկախության ճանաչումից հետո Անկարան երբեք չի սպառնացել Երևանին, չկա փաստ, որը կհաստատեր, որ որևիցե սպառնալիք թուրքական կողմից եղել է՝ Թուքիայից Հայաստանին սպառնող վտանգների մասին պնդումները հռչակելով՝ ռուսական պարադիգմ: Ընդ որում՝ Գուգոն այս հերյուրանքն արտաբերել է Հայաստանում ռուսական ռազմական նեկայության անիմաստության մասին պնդման կոնտեքստում՝ համոզմունք հայտնելով, որ այստեղից ռուսական բազայի դուրսբերման դեպքում Հայաստանն այլևս Թուրքիայի համար սպառնալիք չի լինի, ինչն էլ կերաշխավորի մեր երկրի պայծառ ապագան, քանզի դրանից հետո Հայաստանը կսկսի սերտորեն համագործակցել տարածաշրջանային բոլոր երկրների հետ՝ ընդհանուր ջանքերով կերտելով բարեկեցիկ միջավայր: Գուգոյի խոսքերով՝ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը հավերժ չէ, քանզի Հայաստանը գնում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ու ինչ-որ պահից սկսած՝ ռուսական ռազմական ներկայությունն անկարևոր է դառնալու այստեղ:

Գուգոն ուղղակի զառանցել է (կարծում ենք՝ չարժե մանրակրկտորեն բացատրել, թե հատկապես ինչու. ամեն ինչ առավել քան տեսանելի է ու շոշափելի)՝ կամա-ակամա բացահայտելով 2018-ի հեղափոխության ստվերային կազմակերպիչների իրական նպատակները. Աննայի ախպեր Հրաչիկին հացի տեր դարձնելու հիմնական նպատակը եղել ու մնում է Հայաստանից ռուսական ներկայության չեզոքացումը՝ հայ-թուրք-ադրբեջանական հարաբերությունների «կարգավորման» միջոցով, որը պետք է տեղի ունենա բացառապես ի հաշիվ հայ ժողովրդի ազգային շահերի, որոնց մասին ՔՊ-ական Արսենյան Գուգոն, փաստորեն, զրոյական պատկերացում ունի՝ հանդիսաալով այնպիսի մի առասպելաբանության կրող, որը ավելի վտանգավոր է Հայաստանի համար, քան ասենք աշխարհի բոլոր միջուկային մարտագլխիկները՝ միասին վերցրած:

Շատ է խոսվում այն մասին, թե որն է լինելու Նիկոլի հաջորդ քայլը, ինչու են սրանց պահում գահին: Գուգոն, ըստ էության, լիովին բացահայտել է հարցի պատասխանը. Նիկոլի հաջորդ թիրախը լինելու է 102-րդ ռուսական ռազմաբազան, ու եթե դրա դուրսբերումը Հայաստանի համար արժենա անգամ մի ամբողջ պետականություն, միևնույնն է՝ դա տեղի է ունենալու, քանզի իշխանության է մի այնպիսի առանձնյակ, որը ոչնչի առաջ կանգ չի առնելու՝ արդարացնելու իր արտասահմանյան կուրատորների աշխարհաքաղաքական ծրագրերը, չբախվելու հայկական արդարադատության անզիջում բռունցքին:

Հայաստանում ՔՊ-ական խունտայի թեթև ձեռամբ խմորվում են չափազանց վտանգավոր պրոցեսներ, որոնք համաշխարհային այս մեծ անցման փուլում կարող են ֆատալ հետևանքներ ունենալ՝ հանգեցնելով տիեզերական մասշտաբի ողբերգության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել