Մի անգամ կարդացեք իրական պատմությունը,որ ստիպված չլինեք Արեւմուտքի ու Թուրքիայի «կտերին» հավատալ ու զոհ դառնալ։
Արեւմուտքի մուտքն Արցախ ու Հայաստան երազողներին հիշեցնեմ.
1918-ի օգոստոսի 4-ին բրիտանական 1800 հոգանոց զորքը հասնում է Բաքու:
Բրիտանացիների դեմ թշնամաբար տրամադրված բոլշևիկները օգոստոսի 12-ին փորձում են հեռանալ Բաքվից և փրկվել, սակայն ծովից նրանց հետ են տալիս:
Բոլշևիկները զինաթափվում են, նրանց ղեկավարները` բանտարկվում:
Բաքվին մոտեցող թուրք-թաթարական ուժերին դիմադրում էին միայն հայերը, կռվում ընկնում է հերոս ֆիդայապետ Սեբաստացի Մուրադը:
Համոզվելով, որ պարտությունն անխուսափելի է, սեպտեմբերի 15-ին անգլիացիները ևս լքում են դիրքերը և նավերով հեռանում Էնզելի:
Անգլիացիների Բաքվից հեռանալուց հետո հազարավոր հայեր թուրք-թաթարների կողմից սրի են քաշվում։
1918-ի սեպտեմբերի 15-ից թուրքական և ադրբեջանական բանակները մի քանի օրերի ընթացքում կոտորեցին հազարավոր հայերի:
Սպանված հայերի թիվը առնվազն ինը հազար էր: Կազեմզադեն, վկայակոչելով Հայոց Ազգային խորհրդին, նշում է 8.988 թիվը, որից 5.248-ը` Բաքվի հայեր, 1.500-ը` հայ փախստականներ, որոնք Կովկասի տարբեր մասերից ապաստան էին գտել քաղաքում, ևս 2.240 հայերի ինքնությունը, որոնց դիակները գտնվեցին փողոցներից, չպարզվեց:
Անգլիացիները վերադառնում են գեներալ Թոմսոնի գլխավորությամբ, երբ արդեն դաշնակիցները հաղթել էին Առաջին աշխարհամարտում:
Ի սկզբանե բրիտանացիներն իրագործում են հակահայ քաղաքականություն։
1918-ի աշնանն անգլիագիները թուրքերի հետ ամեն ինչ արեցին խոչընդոտելու Անդրանիկի բանակի մուտքն Արցախ՝դեպի Շուշի։
1918-ի դեկտեմբերի 1-ին Անգլիայի ռազմական ներկայացուցիչ Թոմսոնը եւ Ադրբեջանի վարչապետ Խան Խոյսկին Անդրանիկից պահանջում են դադարեցնել առաջխաղացումը:
Անդրանիկն իր ուժերով հետ է քաշվում Զանգեզուր, դեկտեմբերի 4-ին նա Գորիսում էր:
Օգտագործելով առիթը` անմիջապես մահմեդական հրոսակները հարձակվեցին Ղարաբաղի և Գորիսի միջև մնխցած երեք հայկական գյուղերը` Հարարը, Սպիտակաշենը և Պետրոսաշենը, դրանով իսկ ավելի մեկուսացնելով երկու լեռնային շրջանները միմյանցից:
ՙԱնգլիացիների համար Ղարաբաղի, ինչպես և Զանգեզուրի ճակատագիրը որոշված էր. նրանք վճռել էին այդ հողամասերը միացնել Ազրբեջանին: 1919թ. հունվարի 15-ին Ազրբեջանը Թոմսոնի հավանությամբ Ղարաբաղ-Զանգեզուրի ընդհանուր նահանգապետ նշանակեց Խոսրով բեկ Սուլթանովին, որը հայերի աչքին հայատյացի և ջարդարարի համբավ էր վայելում: Այդ լուրն առնելուն պես` հունվարի 26-ին, Հայաստանի արտգործնախարար (Սիրական) Տիգրանյանը վճռական բողոք ուղարկեց Ազրբեջանի կառավարությանը` հայտարարելով, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը Հայաստանի անբաժան մասն են: Ազրբեջանի կառավարությունը պատասխանեց, որ այդ ՙշրջաններն Ազրբեջանի անվիճելի և անխախտ մասն են կազմում՚,- գրում է Սիմոն Վրացյանը,որը ժամանակին եւս մոլորված հավատում էր Արեւմոպտքի օգնությանը։
Ավելին. Անգլիացիներն ընտրում են հայատյաց Սուլթանովին:
Գեներալ Թոմսոնը վավերացրեց Խան Խոյսկու` 1919-ի հունվարի 15-ին դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովի նշանակումը որպես Ղարաբղի ընդհանուր նահանգապետ։
Հայերն ապշած էին ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ բրիտանական հովանավորությունից, այլև ընդհանուր նահանգապետի ընտրությունից:
1919թ. փետրվարի կեսերին Շուշիում տեղի ունեցավ Ղարաբաղի հայերի համագումարը մերժեց Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու` Բաքվի կառավարության վերջնագիրը, և բողոքեց Սուլթանովին գեներալ-նահանգապետ նշանակելու որոշման դեմ:
Համագումարը միաձայն որոշում է չճանաչել Ադրբեջանի իշխանությունը, քանի որ Ղարաբաղը իր գրեթե միատարր հայ բնակչությամբ պետք է կցվի Հայաստանին` որպես նրա անբաժան մասը:
Հայերը գեներալ Թոմսոնին խնդրեցին արգելել ադրբեջանական պաշտոնյաների նշանակումը Ղարաբաղում:
Նրանք ներկայացրին խնդրի կարգավորման չորս տարբերակ. Ղարաբաղի ներառումը Հայաստանի կազմում, վարչական այն կառուցվածքի վերականգնումը, որը գոյություն ուներ Ղարաբաղում նախքան 1918թ. թուրքական ներխուժումը, բրիտանական ընդհանուր նահանգապետության հիմնադրում Լեռնային Ղարաբաղի, այսինքն` հայաբնակ Ղարաբաղի համար և չորրորդ` բրիտանական ընդհանուր նահանգապետության ստեղծում ամբողջ Ղարաբաղի համար` բաժանված հայկական և մահմեդական ինքնակառավարման առանձին գոտիների:
1919թ. մարտին գեներալ Թոմսոնի առաջարկով Ղարաբաղի հայերն ընտրեցին Բաքու մեկնելու պատվիրակություն, որը գլխավորեց Ազգային խորհրդի նախագահ Ասլան Շահնազարյանը:
Երբ ղարաբաղյան պատվիրակությունը հասավ Բաքու, գեներալ Թոմսոնը շտապ մեկնել էր Թիֆլիս` Անդրկովկասում բրիտանական գերագույն հրամանատարի պաշտոնում փոխարինելու Ֆորեսթիր Ուաքըրին: 
Թոմսոնին Բաքվում փոխարինել էր գնդապետ Շաթելվորթը:
Վերջինս պատվիրակության հետ մի քանի հանդիպումներից հետո հրապարակեց շրջաբերական, որի առաջին իսկ կետում ընդգծվում էր, որ ընդհանուր նահանգապետ նշանակված Սուլթանովը վայելում է անգլիական հրամանատարության աջակցությունը:
1919-ի ապրիլին Անգլիայի ներկայացուցիչ Շաթելվորթն Ազգային խորհրդին հրահանգեց անցկացնել հինգերորդ համագումարը (ապրիլ 21-29) և ճանապարհվեց Շուշի` անձամբ պարտադրելու իր կամքը:
Բացման նիստում Շաթելվորթն ու Սուլթանովը խոստանում էին, որ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն անխախտ կմնա:
Բրիտանացին հատուկ ընդգծում էր տնտեսական գործոնը` հայտարարելով, թե Ղարաբաղը սովի կմատնվի, եթե անջատվի արևելյան հարթավայրից և Բաթում-Թիֆլիս-Բաքու երկաթուղու վրա գտնվող Եվլախի հանգույցից:
Արցախցիների զայրույթի չափն արտահայտված է ապրիլի 25-ին տված պատասխանում. ՙԱդրբեջանը եղել և մնում է թուրքերի մեղսակիցն ու դաշնակիցը` թուրքերի կողմից հայերի նկատմամբ ընդհանրապես, և Ղարաբաղի հայերի նկատմամբ մասնավորապես, իրագործված բոլոր վայրագությունների մեջ՚:
Գեներալ Շաթելվորթը մայիսի 10-ին կրկին եկել էր Շուշի և փորձում էր Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Արղությանին ստիպել, որ նա հրապարակավ հայտարարի, որ հայկական կառավարությունն ընդունում է Ղարաբաղում Ադրբեջանի ժամանակավոր կառավարումը:
Արղությանը միայն պատրաստակամություն հայտնեց դիմել Ղարաբաղի և Զանգեզուրի հայերին, որպեսզի վերջիններս համագործակցեն բրիտանական իշխանությունների հետ:
Շաթելվորթն Արղությանին իր հետ տարավ Զանգեզուր, պահանջեց, որ նա իր հայրենակիցներին հորդորի` հնազանդվելու Սուլթանովին:
Գորիսում անգլիացի գեներալին այնքան թշնամաբար դիմավորեցին, որ նա մայիսի 19-ին զայրացած մեկնեց Բաքու:
Շուշիում ադրբեջանական ուժերը հունիսի սկզբին հարձակվեցին հայկական թաղամասերի վրա: Խոսրով բեկ Սուլթանովի եղբայրը` Սուլթան բեկը, մոտ 2000 թաթար-քրդական հեծելազորի հրամանատարությամբ գրոհեց հայկական Ղայբալիքենդ գյուղը:
Բրիտանական մի սպա հաղորդել է, որ գյուղի 700 բնակիչներից կենդանի է մնացել 98 մարդ:
Ապա մահմեդական ասպատակները հարձակվեցին մոտակա հայկական մի քանի գյուղերի վրա` Կրկժան, Փահլուլ և Ջամիլու, դրանք վերածելով ավերակների:
Նույնիսկ կոտորածից հետո Թոմսոնին փոխարինած գեներալ-մայոր Ջորջ Նորթոն Կորին մերժեց Ղարաբաղը բրիտանական կառավարման տակ դնելու հայկական խնդրագիրը:
Կորին նշում էր, թե Հայաստանը պիտի շնորհակալ լինի, որ բրիտանական պատասխանատուներն այլևս չեն պահանջում Զանգեզուրի ընդգրկումն ընդհանուր նահանգապետության սահմանների մեջ:
Հունիսի վերջերին ցեղասպան Սուլթանովը վերադարձավ Շուշի և առավել սարսափազդու վերսկսեց հայերին հնազանդեցնելու դժվարին գործը:
Արցախահայությանը հատկապես հիասթափեցրեց բրիտանական ռազմական նախարարության հայտարարությունը կայսերական ուժերը Շուշիից և ողջ Կովկասից դուրս բերելու ծրագրի մասին:
Անգլիացիները «փուռն են տալիս» արցախահայությանն ու միայնակ թողնում Ադրբեջանի դեմ անհավասար պայքարում։
1920թ. մարտին Շուշիում բռնկվում է ապստամբություն:
Ապստամբությունը ձախողվում է, ադրբեջանական զորքերը հրդեհում են Շուշին, կոտորում քաղաքի հայ բնակչությանը:
Երեք օրերի ընթացքում սպանվեցին հազարավոր հայեր: Ջարդից վեց տարի անց Շուշի է այցելում Մարիետա Շահինյանը. ՙՉի մնացել ոչինչ, որ կյանք հիշեցնի:
Առաջինը, որ ինձ ցնցեց, լռությունն էր: Այդքան սարսափելի լռություն ես չէի զգացել ոչ մի տեղ, երբե’ք: Այստեղ 1920թ. մարտին երեք օրվա ընթացքում հրդեհի ու ավերի են ենթարկվել 7000 տներ և մորթվել են, տարբեր թվեր են ասում, մեկն ասում է` երեք-չորս հազար, ուրիշները` ավելի քան 12 հազար հայեր՚:
Սա էր Արեւմուտքի «խերը»։
Այսքանից հետո դեռ կան «խելոքներ»,որ Արեւմուտքին են սպասում։
Արեւմուտքը մեզ վաղուց փաթեթով Թուրքիան է «ծախել»։
Իսկ եթե ուզում ենք գործոն լինենք,նախ պետք է ազատվենք թուրքի ու նատօական կամակատարներից։
Հ.Գ. 100 տարվա մեջ շատ բան չի փոխվել։
Արեւմուտքի համար Այցախն Ադրբեջա ին պետք է անցնի։
Կարեւոր է ռուսներին Կովկասից հեռացնել,իակ դրա համար Արեւմուտքի ու Թուրքիայի շահեր սպասարկող «հայերի» պակաս չկա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02mPAa4wbGoW1C4MHr59uikpp7LVg7AeZZpBkvu2VtQ7QXL1nmfEYi986Jh9CFKBrWl&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել