Hetq.am-ը գրում է.

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ծրագրվում է 20 հարկանի բազմաբնակարան շենք կառուցել։ Դրա համար նախատեսված հողամասը տարիներ առաջ հատկացվել էր Պաշտպանության նախարարությանը։

Հողամասը ՊՆ-ից 25 միլիոն դրամով (62.5 հազար դոլար) ձեռք է բերել Գլխավոր շտաբի սպառազինության վարչության նախկին պետ, այժմ ԳՇ պետի օգնական Պողոս Պողոսյանը։ Պատերազմից անմիջապես հետո նա հողամասը նվիրել է իր զոքանչին։ Իսկ այս տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, նույն հողամասը 420 միլիոն դրամով (1միլիոն 40 հազար դոլար) վաճառել են ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի որդու ընկերոջը։

 

 5420 քմ հողամասի սեփականաշնորհման պատմությունը մենք սկսեցինք ուսումնասիրել 2020 թ-ին, մինչ պատերազմը։ Մեր հարցումներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ հարուցվեց։ Պարզվում է, որ հողամասի վերջին օտարումը տեղի է ունեցել քրեական գործի նախաքննության ժամանակ՝ Հակակոռուպցիոն կամիտեի լուռ համաձայնությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել