Առանց որևէ ենթախմբի վաստակը նվազեցնելու պետք է նշել, որ հայության մեջ 2 ենթախումբ կա, առանց որոնց պայքարի Հայաստան չէր լինի՝ ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԸ և ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ։
Սա է պատճառը, որ խորհրդային շրջանի հայկական պատմական հիշողությունն ու ազգայնականությունը կառուցվում էին Սասունի շուրջ։ Մարդաբանության մեջ դա կոչվում է հայկական մշակույթի «սասունիզացիա»։ Ի դեպ, հենց այս տեսակ խորհրդահայ հաղթական ինքնությունն է թուրքերի աչքի գրողը, որի մասին վերջերս բարբաջեց կապիտուլյանտը։ Հենց այս ինքնությունը հաղթեց Արցախյան առաջին պատերազմը։
Հասկանալով, որ երրորդ հանրապետության հիմքերը բնականից կարող են գցվել «արցախիզացիայի» վրա՝ ներքին թուրքերն ամեն ինչ արեցին Արցախի հանդեպ ներազգային ռասիզմ սերմանելու համար։ Հիմնադիր կապիտուլյանտն օրինակ Արցախի հարցը միշտ կոչում էր «ղարաբաղյան կնճիռ (sic!)», Արցախի հայերին՝ «թաթար-մոնղոլ», իսկ երիտկապիտուլյանտն էլ մարտի 1-ին քաղաքն «ազատագրում էր ղարաբաղցի տականքներից»։
Այս խնդիրների մասին պետք է անընդհատ գրել՝ ավելի լայն շրջանակներին հասկանալի դարձնելու համար, որ 1991-1998 թթ. և 2018 թ.-ից Հայաստանում բարձրագույն իշխանությունը քաղաքական թուրքերի ձեռքին է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/pfbid02MdNUc5raVVQroz1cGW7bxaScLj4zo6ahe7YWnhxwYoByupTE6twPcYb62eg6stDFl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել