Հունվարի 16-ին Կիև է ժամանել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարը և ԵԱՀԿ-ի նախագահ Բուջար Օսմանին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

Սա Օսմանիի առաջին պաշտոնական այցն է որպես ԵԱՀԿ ղեկավար։

Դիվանագետն ասել է, որ Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել գնացքով, ճանապարհը տևել է ինը ժամ։

«Ակնկալում եմ արդյունավետ հանդիպումներ Ուկրաինայի ղեկավարների հետ՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման և տեղում մարդկանց օգնելու ուղիները քննարկելու համար»,- գրել է Օսմանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել