Հարցին՝ Նիկոլի՝ ՀՀ տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին հայտարարությունը հարկ է դիտարկել որպես հանգուցայի՞ն, թե՞ դետալային դրվագ, ստրկամիտ Անդոնը պատասխանել է՝ անցումային: «ՀԱՊԿ եթե գոյություն չունի, զորավարժություններն անում ենք որ ի՞նչ: Ցույց տանք, որ մենք զորավարժություննե՞ր կարող ենք անել: Հայաստանը զորավարժությունների անցկացման վայր չի: Հայաստանի սահմանները պաշտպանության խնդիր ունի»,-մասնավորապես՝ ասել է Անդոնը՝ հավելելով, որ զորավարժությունները կարող էին տեղի ունենալ, եթե ՀԱՊԿ-ն իր կանոնակարգային պարտավորությունները, այնուամենայնիվ, կատարեր. զորավարժությունները չեն կարող բարձրացնել Հայաստանի սահմանների անվտանգության մակարդակը: Ընդ որում՝ Անդոնը Զասին մեղադրել է դատարկաբանությամբ զբաղվելու համար՝ հայտարարելով, որ Զասի՝ Հայաստանին սպառազինություն տրամադրելու վերաբերյալ խոսքերչը թյուր են, քանզի ՀԱՊԿ-ը չէ, որ նման հարցերը որոշում է կամ զենք է տալիս:

Անդոնը, իհակե, կրկնել է Նիկոլի հայտնի քարոզչական թեզը, այդպես էլ, սակայն, չկարողանալով համոզել: Փաստն այն է, որ հետպատերազմյան փուլում ՊՆ-ն զորավարժությունների հանդեպ ընդգծված հակակրանք է դրսևորում՝ մե՛րթ հրաժարվելով ասենք Իրանի մասնակցությամբ Սյունքիում համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ առաջարկից, մե՛րթ էլ, փաստորեն, ՀԱՊԿ-ից ստացվելիք ցանկացած տիպի օժանդակությունից: Ընդ որում՝ չմոռանանք, որ նախքան այս ՀՀ-ն նույնպես չէր մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին, որոնք անցկացվում էին Ղազախստանում:

Այս ֆոնին հատկապես չարագույժ է հնչում Անդոնի այն հայտարարությունը, թե Նիկոլի՝ ՀԱՊԿ զորավարժությունների մասին արած հայտարարությունը պետք է համարել անցումային: Հարց է առաջանում՝ ի՞նչ նկատի ունի Անդոնը «անցումային»-ի տակ, արդյոք այդ հայտարարությունը խոսում է Երևանի մտայնության մասի՞ն՝ աշխարհաքաղաքական մեծ անցում կատարելու՝ Հյուսիսից՝Արևմուտք, այդ անցման վերաբեյալ առկա ծրագրերի պատճառո՞վ է Երևանը մերժում ՀԱՊԿ-ին՝ տխմարագույն պատճառաբանություններ հորինելով:

Խիստ հավանականէ այս տարբերակը, քանի որ ստացվող ազդանշաններն ու գործընթացները հուշում են, որ Երևանը պատրվակ է փնտրում՝ ՀԱՊԿ-ի էջը փակելու, թուրքերին կամովին տրվելու՝ այդ ամենի մեղքը ապրիորի գցելով Մոսկվայի վրա: Բայց մի՞թե անդոնները կարծում են, որ Արևմուտքի համար Հայաստանը շատ ավելի թանկ է, քան Թուրք-ադրբեջանական տանդեմը: Իհարկիե, չեն կարծում ու չկարծելով էլ գիտակցաբար երկիրը թուրքի փայ են դարձնում՝ հայոց մի նոր կոտորածի հստակ հեռանկարով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել