1in.am-ը գրում է.

Ինչպես պնդում են հոգեբանները, էրոտիկ երազները հաճախ կապված են կյանքի բոլորովին այլ կողմերի հետ: Ի՞նչ են նշանակում այդ երազները:

Եթե ինքներս մեզ մերկ ենք տեսնում, ապա հավանաբար կյանքում անինքնավստահ և անօգնական ենք: Եթե մերկ հայտնվել եք աշխատավայրում, ապա փորձում եք գործընկերներից ինչ-որ տեղեկատվություն կամ իրադրություն թաքցնել, որը, հնարավոր է, վերաբերում է ձեր անձնական կյանքին: Այն կարող է նշանակել նաև, որ դուք չարաշահում եք ձեր պաշտոնական դիրքը և վախենում եք, որ այն կբացահայտվի: 

Եթե երազում ձեր ծանոթներից մեկին մերկ եք տեսնում, ապա դա վկայում է նրա հետ լարված հարաբերությունների մասին: 

Եթե երազում սեքսով եք զբաղվում այնպիսի մարդու հետ, ով իրական կյանքում չի հետաքրքրում ձեզ, դա նշանակում է, որ այդ մարդը ձեզ օգտագործում է իր ծրագրերի համար: 

Հակառակ սեռի ներկայացուցչի հետ սեռական հարաբերությունը երազում չի նշանակում, որ դու համասեռամոլ ես, այլ նշանակում է, որ պետք է ինքդ քո մեջ պարզես, թե ինչու ես խոսափում կանանց/տղամարդկանց հետ հանդիպումներից: 

Սրանցից ո՞րն է լավ սեքս կանխատեսում: Հոգեբանների պնդմամբ, լավ սեքս կարող է կանխատեսվել այն ժամանակ, երբ երազում լողում ես ծովում: Եթե ծովը փոթորկոտ և ալիքոտ է, ապա սեքսը բուռն կլինի, իսկ եթե հանգիստ է և տաք, ապա հանգիստ և տաք, նուրբ և ռոմնատիկ կլնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել