Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ հարկավոր է գործողություններ ձեռնարկել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է լիբանանահայ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության ոլորտի նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը: 

«Հարկավոր է, որ միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի հայերի դեմ Ադրբեջանի կառավարության անմարդկային գործողություններին: Շատերն են քննադատել շրջափակումը, սակայն հարկավոր է գործողություններ ձեռնարկել»,  գրել է Փաթափությանն՝ իր գրառմանը կցելով CNN-ի հրապարակած հոդվածը Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած ծանր իրավիճակի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել