Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը համաձայնել է տանկային էսկադրոն տեղադրել Ուկրաինայում, որպեսզի օգնի երկրին վերադարձնել ռուսական զորքերի կորցրած տարածքները։

Բրիտանական բանակի Challenger 2 չորս հիմնական մարտական տանկերն անմիջապես կուղարկվեն Արեւելյան Եվրոպա, ապա դրանց կհետեւեն եւս ութը։

The Sun թերթը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթի աղբյուրը, հայտնել է, որ Սունակը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն այս ծրագրի մասին կտեղեկացնի շաբաթ օրը:

«Վարչապետը հստակ հասկացրել է, որ Մեծ Բրիտանիան պետք է կատարի Ուկրաինայի հանդեպ իր պարտավորությունները, եւ դա ներառում է ինքնապաշտպանության եւ իրավիճակի փոփոխության համար նրան կրիտիկական կարեւոր սարքավորումներով ապահովելը»,-ասել է աղբյուրը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել