Արցախպրեսը հոդված է հրապարակել, որտեղ գրված է, որ «Ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակով Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման մասին խոսակցություններն ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը չի բացառում»: Ավելին Արցախի ԱԺ նախագահը պնդել է, որ նա մասնակցելու է ընտրություններին և առաջադրվելու է...
Ինձ, օրինակ, թվում էր, որ Արցախում հումանիտար աղետ է: Սրա մասին են վկայում իմ բարեկամները, որ հիմա շրջափակման մեջ են: Սակայն սա փաստորեն շրջափակում է միայն հասարակ ժողովրդի համար, էլիտաներից ում պետք ա, երբ պետք ա գնում գալիս ա... դե աղետն էլ ինչքան հասկացա զուտ ժողովրդական բնույթ ունի, էլիտաները ընտրությունների են պատրաստվում: Կարելի ա ասել, որ քարոզարշավն էլ արդեն սկսել ա...
Եթե ընտրյալների համար իրավիճակը աղետալի լիներ, ընտրությունների մասին հարցին ի պատասխան նորմալ մարդը պիտի, որ քֆուր տար...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/pfbid04Zi6EG4sMosxeH5pkLXugt9frdKvV3f4jSDVTKzQxchxiunSgjYX44a1VhYHYZ1Tl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել