Մոսկվան տվել է Նիկոլի դիագնոզը՝շիզոֆրենիա

Նիկոլը շարունակում է խարխափել անորոշության խավարում՝ իր հետևից դեպի անդունդ տանելով Հայաստանը: Ինչպես հայտնի է, նրա վերջին ասուլիսը բավական բացասական արձագանքներ էր ստացել ոչ միայն Հայաստանում, ուր մտածելու ընդունակ հանրային շերտը ևս մեկ անգամ դժբախտություն ունեցավ՝ համոզվելու, որ Նիկոլը բոլորիս վերջը տալիս է, այլև՝ դրսում, և օրինակ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի կարևոր նկատառումն այն մասին, որ դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանն այն պարագայում, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները միևնույն հարցի շուրջ էականորեն տարբերվում են, ճշգրտորեն ցուցանում է հայկական ողբերգության արմատը:

Խնդիրն այն է, որ Նիկոլն «անլուծելի հանելուկի» է վերածվել ոչ միայն ներսում, այլև՝ դրսում՝ Հայաստանի միջազգային գործընկերների մոտ, երբ մինչև վերջ այդեպս էլ պարզ չի դառնում՝ կոնկրետ ինչ է ուզում Հայաստանը, որոնք են մեր նարատիվները, վերջնանպատակը, կարմիր գծերը: Նիկոլը մե՛րթ ռուսամետի դիմակ է հագնում, մե՛րթ՝ մոլի արևմտամետի, մե՛րթ էլ ինչ-որ գեոպոլիտիկ խիմերայի է վերածվում, որի նույնիսկ սեռը որոշելն հաճախ անհնարին է լինում:

Ո՞րն է պատճառը: Պատճառն այն է, որ Նիկոլը գեղցի մեկն է ու կարծում է, որ գեղական շուստրիությամբ կարող է ֆռռացնել միջազգային հանրությանը՝ ճիշտ ժամանակին կողմնորոշվելով ճիշտ ուղղությամբ: Մինչդեռ սրա հետևանքով միջազգային հանրությունն է մատի վրա ֆռռացնում Հայաստանը՝ բոլորիս հետագա գոյության հեռանկարը լրջագույն հարցականի տակ դնելով: Այսինքն՝ երբ ասենք նույն ՌԴ ԱԳՆ-ում չեն հասկանում Երևանից հնչող պաշտոնական հայտարարությունների կամ որոշ ասուլիսներում հնչող մտքերի տրամաբանությունն ու իմաստը, դա գերբացասական ազդեցություն է ունենում ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի վրա՝ երկիրը ռելսերից գցելով: Ի դեպ՝ նույն էլ Արևմուտքի պարագայում է:

Մեկ բան միանշանակ է՝ Նիկոլի այսօրինակ լակոտության միակ ռեալ շահառուն թուրք-ադրբեջանական տանդեմն է. Նիկոլի ողջ գործունեությունը միտված է բացառապես այդ տանդեմի սպասարկմանը, ու չնայած որոշ այլասերված ՔՊ-ականներ (օրիակ խաչատրյան Վիգենը կամ Գոգոն՝ Արսենյան) այս իրավիճակը գնահատում են որպես Հայաստանի ինքնիշխանության հաղթարշավ, բայց միայն դրանց դեմքերին նայելիս ու կենսագրությունն ուսումնասիրելիս ի սկզբանե պարզ է դառնում, որ իրականում այս ամենի հետևանքով ամրանում է բացառապես Ադրբեջանի պետականությունը, իսկ թուրքական դիվանագիտությունն ուղղակի ծաղկում է ապրում, ինչն էլ օրգազմի է հասցնում թուրքերի ՔՊ-ական հարճերին՝ նրանց հաջողությամբ դիմակազերծելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել