«Ջիգիթ» Գուգոն

Ընդդիմությանը մեղադրելով «այլ երկրի շահեր» սպասարկելու համար՝ «հիվանդ» էրեխու տեր Արսենյան Գուգոն վստահեցրել է, որ ՀՀ քաղաքական օրակարգում փոփոխություն է տեղի ուենցել՝ Հայաստանը դադարել է լինել անլեզու կամակատար՝ մեր գործընկերների ու դաշնակիցների համար: «Ժամանակն է, որպեսզի մեր գործընկերներն ու դաշնակիցները պատկերացնեն՝ ինչ ա նշանակում դաշնակից լինել»,-իրեն ջիգիթի տեղ է դրել Նիկոլի շնիկը՝ կրկնելով ՔՊ-ական լողվա, բայց բացարձակ սին քարոզչական թեզերից մեկը:

Հարց՝ հոգեբուժարանների դռներից դուն չեկող Գուգոյին՝ բա որ ժամանակն է, որ դաշնակիցներն իմանան իրենց տեղը, մեզ հարգեն, դնեն գլխներին, մի էրկու կռուգ էլ ֆռռացնեն, ինչո՞ւ է Նիկոլը Երևանում ձևանում՝ լավ տղա, իսկ երբ գնում է ասենք Մոսկվա, դառնում թրջված կատու՝ առիթ անառիթ շնորհակալություն հայտնելով Վլադիմիր Վլադիմիրովիչին: Օրինակ՝ Իլհամն իրեն բավական արժանապատիվ է դրսևորում, գրեթե հավասարը հավասարի շփվում Պուտինի հետ, նրա «սապոգը» չի լիզում: Նիկոլը, որ նախկիններին մեղադրում էր խալխի «սապոգը» լիզելու համար, այսօր ոչ թե լիզում, այլ ծծում է ռուսի ճտքավոր կոշիկները՝ փոխարենը աթոռ մուրալով:

Բայց դաշնակցին նման «պրյոմներով» անհնար է խաբել. այնտեղ հաշվի են առնում ոչ թե Նիկոլի ինքնաստորացուցիչ ճամարտակությունները, այլ՝ Երևանից հնչող հայտարարւոթյուններն ու իրական վարքը, որոնք գործնականում խորտակում են քիչ թե շատ լուրջ երկիր համարվելու Հայաստանի բոլոր շանսերը՝ մեզ միջազգային արենայում ոտաբոբիկ թողնելով: Նիկոլը, փչացնելով հարաբերությունները Մոսկվայի հետ, Հյուսիսին այլընտրանք մեզ համար չի ստեղծում, այլ խաղում է Թուրքիայի խաղը՝ Երևանին անտեր մասխարա սարքելով:

Գուգոյի լեզվի տակ ուղղակի ոսկոր չկա. եթե լիներ, այնպես կծակեր նրա խոսակցական ապարատը, որ ձայնը փորից է՛լ երբեք դուրս չէր գա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել