1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահը ներկայում Կոնգրեսին չի խնդրում Սիրիայում ցամաքային օպերացիայի անցկացում՝ Սենատում լսումների ժամանակ ասել է պետքարտուղար Ջոն Քերին:

«Հավանության շրջանակում, որը խնդրում է նախագահը, առկա է ԱՄՆ ցամաքային ուժեր ուղարկելու զրոյական հնարավորություն»,- ասել է Քերին: 

Սակայն նա հավելել է, որ ապագայում չպետք է բացառել այդ հնարավորությունը բանաձևի տեքստում, քանի որ այս կամ այն որոշումները կարող են անհրաժեշտ լինել նախագահին՝ պաշտպանելու ԱՄՆ ազգային շահերը: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:

Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ը չի ծրագրում Սիրիայում ցամաքային զորքեր մտցնել: «Ցամաքային օպերացիա չի լինի: Նախագահը հստակ հասկացնել է տվել, որ մենք մեզ վրա քաղաքացիական պատերազմի պատասխանատվություն չենք վերցնի: Նա խնդրում է արտոնություն տալ՝ Բաշար Ասադին զրկելու քիմիական զենքի կիրառման հնարավորությունից»,- ասել է Քերին:

Նա նշել է, որ տարբերություն կա նախագահի պահանջածի և պատերազմի միջև: Քերիի խոսքով՝ օպերացիան լիովին համապատասխանում է ԱՄՆ ռազմավարական ազգային շահերին:

Քերին ԱՄՆ միջամտության հակառակորդներին նախազգուշացրել է, որ այժմ «կաբինետային իզոլյացիոնիզմի» ժամանակը չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել