Որովհետեւ Հայաստանը սիրողներ չկան ձեր մեջ: Ոչ թե վերացական, ոնց որ ագռավն է սիրում այն ճյուղը, որի վրա նստած է, այլ կոնկրետ սիրողներ՝ խնամքով, ճանաչելով, գիտակցելով, խորանալով, ոնց որ ընտանիքի գլուխը կհոգա իր ընտանիքի անդամների մասին: Մի մասիդ իրական հայրենիքը մինչեւ հիմա Սովետական Միությունն ու Ռուսաստանն է, մյուս մասիդ համար էլ առաջնային է վերացական հասկացված Եվրոպան: Հայաստանը միայն միջոց է, բայց ոչ նպատակ: Դրա համար էլ թքած, թե երկրի հետ ինչ կարող է լինել, թքած հաշվարկի վրա, Հայաստանը թող դառնա աշխարհաքաղաքական ուժերի միջեւ բախման դաշտ, ինչպես եղել է դարեր շարունակ՝ հիմնական արժեքը, կենտրոնը Հայաստանից դուրս է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել