Նիկոլի ծիծը

Օրերս Հայաստանում նոր քաղաքների, թաղամասերի կառուցման վերաբերյալ հայտարարություններ արած Քերոբյան Վահանը Կառավարութան նիստում զվարճացրել է Նիկոլին՝ նրան խաբելով, թե իբր Հայաստանում բիզնես միջավայրն այնքան լավն է, որ դարձել է յուրատեսակ կթու կով՝ երկիրը կերակրող: Իր հերթին Նիկոլը, մի բոլ հռհռալով, ուղղել է ալկաշին՝ ասելով, որ բիզնես միջավայրը ոչ թե կթու կով է, այլ՝ կերակրող մայր: Քերոբյան Վահանը, ի դեպ, հատկապես ոգևորվել էր այն փաստից, որ պետությունը շշալցված կոնյակի արտահանման պետական տուրքը վերացնում է:

Իրականում ոչ թե բիզնես միջավայրն է վերածվել կաթնատու կովի, այլ Հայաստանն է դարձել յուրատեսակ կովի կուրծք՝ իր կաթ-արյամբ կերակրելով Նիկոլին: Դուրս է գալիս, որ բիզնես միջավայրը կերակրում է Հայաստանը, Հայաստանն էլ՝ Նիկոլին: Հարց՝ ո՞ւմ է ծիծ տալիս Նիկոլը,եթե բիզնես միջավայրով կերակրվող Հայաստանը օր օրի հյուծվում է, մաշվում ու քարտեզի վրայից ջնջվում:

Հայաստանի ռեսուրսներով սնվող Նիկոլը ծիծ է տալիս իր ադրբեջանցի եղբորը, սա էլ՝Էրդողանին, վերջինս էլ՝ իր արևմտյան տերերին, ու ա՛յ այսպես ծիծ տալով ու ստանալով քանդում են Հայաստանը՝ Նիկոլին զվարճացնելով:

Գոնե նամուս ունեցեք, մի քիչ տխուր ձևացեք, որ գոնե զոմբիները հավատան, որ հայ եք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել