«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Վերջերս մահացած «Արթիկ» ՔԿՀ-ի պե­տի պաշտոնը դեռևս թափուր է:  Որոշ տեղեկություններով, այդ տեղը  կզբաղեցնի «Դատապարտյալների  հիվանդանոց» ՔԿՀ-ի ներկայիս պետ Արամ Խաչատրյանը, ում լիազորու­թյուններն անցած  տարվա այս ամսին, հիմնարկում սկս­ված ծառայողական  քննության ժամա­նակ, դադարեցվել էին:

 Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

 «Ծառայողական   քննության ավար­տից հետո Խա­չատրյանին նկատո­ղություն էր հայտարարվել, որից հետո՝ նոյեմբերի սկգբին,   նրա լիազորություն­ները վերականգնվեցին: Հիմա, փաս­տորեն, հնարավոր է տեղափոխվի «Ար­թիկ»:  

 Արդարադատության նախարա­րի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը, սակայն, ասաց, որ նման տեղեկություն չունի, և որ «Արթիկ» ՔԿՀ-ի նոր պետի նշանակ­ման հարցում դեռևս հստակ ոչինչ չկա: Քրեակատարողական վարչու­թյան մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը նույնպես մեզ հետ զրույցում ասաց, որ «առայժմ նմանա­տիպ ինֆորմացիա չունի»: Նշենք, սա­կայն, որ «Արթիկ» ՔՀԿ-ում արդեն ակտիվորեն քննար­կում են Խաչատրյա­նի նշանակման լու­րերը և առանձնա­պես ոգևորված չեն»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել