News.am-ը գրում է.

72 ժամով ձերբակալվել են ՀՅԴ կուսակցության Արարատի մարզային կառույցի ակտիվ անդամներ Գառնիկ Մանուկյանը և Արտավազդ (Աշոտ) Մարգարյանը, կուսակցության համակիր Հունան Մելքոնյանը: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի` Արտաշատում գտնվող տանը։ Վարդանյանին այսօր կանչել են նաև ՔԿ Արարատի մարզային վարչություն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ Sputnik Արմենիային հայտնել էր, որ Արարատի մարզում և Երևանում խուզարկություններ են իրականացվում նաև այլ ՀՅԴ–ականների տներում։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ խուզարկությունները կատարվել են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել