Հատկանշական է, որ մեր Նիկոլն ու նիկոլենց Իլհամը նույն օրը , գրեթե նույն ժամին հրավիրված ասուլիսում խոսել են գրեթե նույն թեմաներից և առաջ են տարել գրեթե նույն գաղափարները:
Երկու բացառությամբ: Մեկով Նիկոլը հերոսաբար ասել է, որ Հայաստանի տարածքում ոչ մի արտատարածքային ճանապարհ (այսինքն` միջանցք) չի´ լինելու (մալլլադե´ս, սաղ օլսուն Նիկոլ, զանգյազուրսըն դալանը գյոռբագյոռ օլուն), իսկ նիկոլենց Իլհամը` առանց համաձայնացնելու լրիվ հակառակն է ասել:
Երկրորդ բացառությունն էլ այն է, որ Նիկոլն ասել է Հայաստանի տարածքների օկուպացիայի և Լաչինի փակ միջանցքի սաղ մեղավորները Ռուսաստանում ու ՀԱՊԿ-ում են, իսկ նիկոլենց Իլհամը նման բան ընդհանրապես չի ասել:
Հիմա ի՞նչ անի խեղճ միջազգային հանրությունը, գլուխը ո՞ր պատին տա, որ բան հասկանա ու մի բանով օգտակար լինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid0DoATWXhG7n8BBpLZJL9fqaFDfx5siXxArhtAY8c8JMpyWmVKNqEtPj4MDPygbCmwl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել