Ինչպես նշում է meduza.io-ն, 2017 թվականից Լապինը ղեկավարում էր Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ռազմական օկրուգը: Մինչև 2022 թվականի հոկտեմբերի վերջը նա նաև եղել է Լուգանսկի շրջանը գրաված ռուսական զորքերի Կենտրոնական խմբի հրամանատարը։
Աշնանը Լապինին սկսել է ակտիվորեն քննադատել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, մասնավորապես, նա գեներալին մեղադրել է Լիման քաղաքը հանձնելու, ռազմաճակատի հատվածներից մեկում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ճեղքումը թույլ տալու համար, ինչպես նաև նրան անվանել է «ապաշնորհ»։
Կադիրովի դիրքորոշումը հրապարակայնորեն պաշտպանել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



