Cosmo.am-ը գրում է.
Դու էլ, քո սիրած տղամարդն էլ ունեք ընկերներ... դե´, բնականաբար... Գովելի է, երբ տղամարդն ունի լայն շրջապատ ու լավ ընկերներ: Սակայն լինում են ընկերներ, ովքեր, ըստ քեզ, քո տղամարդուց նույնքան ժամանակ ու ուշադրություն են խլում, ինչքան դու: Նրանք հաճախ են ներկա լինում ձեր հանդիպումներին կամ էլ իրենց հավաքույթների պատճառով հետաձգվում են ձեր ժամադրությունները ու լիքը նման բաներ: Ի՞նչ անել նման իրավիճակում։
Ըստ Լուսինե Խուրշուդյանի
Դե առաջինը, որ գալիս է մտքիդ` ՆՐԱ հետ խոսելն է, ու հայտնելը քո դժգոհությունը, տվյալ իրավիճակի վերաբերյալ: Բայց, մի´ շտապիր... Հարկ է ընդունել, որ դրանից ոչինչ չի փոխվի, մի բան էլ դու «վատամարդ դուրս կգաս» կամ կմեղադրվես նրանում, որ խանդում ես ու ուզում ես հեռացնել իրեն իր ընկերներից: Այնպես որ, քեզ Cosmo խորհուրդ` գործիր անաղմուկ ;)
• Հետաքրքրվիր, թե ինչով են նրանք զբաղվում այդ հանդիպումների ժամանակ, եթե առանձնահատուկ ոչինչ չլինի, իր հետ գնա այդ հանդիպումներին, վերջիվերջո, իր ընկերները նաև քո ընկերներն են (դե հասկացար), ու հավանաբար շատերն էլ կունենան իրենց ընկերուհիներին, ում նույնպես կարելի է կանչել: Եթե նրան քո միտքը դուր չգա, ապա փորձիր հետզհետե հասնել դրան. ժամադրիր նրան այդ հանդիպումից անմիջապես առաջ կամ հետո:
• Երբ նա հայտնի, որ հետաձգում է ձեր ժամադրությունը ու հանդիպում է ընկերոջ հետ կամ ուղղակի հայտնում է, որ այսօր Պողոսի հետ է լինելու, ցույց մի, տուր քո դժգոհությունը, այլ ասա, որ ինքդ էլ մեծ հաճույքով ընկերուհուդ հետ մի տեղ կգնաս, թող ինքը իր հանդիպման ողջ ընթացքում մտածի թե արդյոք լա՞վ ես, ի՞նչ ես անում, ո՞ւր հասար, արդյո՞ք համակրելի տղաների եք պատահական հանդիպել...
• Մտերմացիր «հակառակորդի» ընկերուհու հետ: Գուցե նրանք չափազանց շատ են վիճում կամ խնդիրներ ունենում, որ իր ընկերը անընդհատ կանչում է քո սիրելիին հանդիպման, իսկ դու, որպես «շատ բարի աղջիկ ու իրենց լավը կամեցող, ուզում ես ու պատրաստ ես որևէ բանով օգնել իրենց»: Իսկ եթե երիտասարդը չունի ընկերուհի, առավել ևս, առաջարկիր ընկերոջդ ծանոթացնել «միայնակ գայլին» որևէ մեկի հետ:
• Ի վերջո, գուցե խնդիրը քո՞ մեջ է։ Փորձիր ավելի շատ հետաքրքրվել` ինչն է իրեն հետաքրքիր: Մի օր փաբ հրավիրիր իրեն գարեջուր խմելու: Հա, ի՞նչ կա որ... Թող նա ազատ լինի, մի պահանջիր անընդհատ ռոմանտիկա մատուցել կամ էթիկայի կանոններին հետևել: Գուցե նրան ուղղակի ազատ շփում է հարկավոր, որի հնարավորությունը դու չես տալիս...