Արցախցիներ ջան, գիտեմ դժվար ա, գիտեմ անտանելի ա, բայց դուք շատ ավելի լուրջ դժվարություններով եք անցել։
Գիտեմ, որ խառնաշփոթ է. չեք հասկանում ով է իրականում ներքին թշնամին և ով է բարեկամ։ Գիտեմ, որ մայր Հայաստանից հույսներդ կտրել եք, գիտեմ, որ գոհ չեք նաև Ռուսաստանից։ Գիտեմ, որ ամեն նոր նշանակման մեջ փրկություն եք ման գալիս և հույս ունենում, որ նա ձեզ կտանի դեպի անհոգ ապագա, իսկ հետո շատ արագ հիասթափվում եք։ Գիտեմ...
Բայց, ցավոք սրտի, ձեր հույսը պետք է միմիայն դուք լինեք, այո հենց դուք։ Քանի դուք ազատ և անկախ Արցախում եք, որևէ թշնամի չի կարող կոտրել մեզ։
Ձեր ձեռքերում է ոչ թե սոսկ Արցախի, այլ հայի տեսակի ապագան։
Մեր ժողովուրդը մոլորվել է, սփյուռքը պառակտվել, իսկ պաշտոնյաներին պաշտոնից այն կողմ որևէ բան չի հետաքրքրում։
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, ուր հայ լինելը դժվար է, իսկ հայ մնալը` հերոսություն։
Իմ հերոսը դուք եք իմ արցախցիներ և թող Աստված բոլորիդ ուժ ու եռանդ տա, այս փորձությանը դիմակայելու համար։
Մենք դեռ շատ անելիքներ ունենք միասին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.vardanyan.77/posts/pfbid021EqggUq1YmFXxMGQwHGxsFaBcKtdDhMrVuqhanVhTnoN9u6Gk8WnSzaMCGUFzjFPl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել