Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով պնդումներն, իբր, սպասվող մասնակի զորահավաքի նոր ալիքի մասին, հայտարարել է, որ չարժե չափազանցել թելեգրամ-ալիքների տվյալների նշանակությունը, տեղեկատվության սկզբնաղբյուրը մնում է իշխանությունը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ամեն բան այս մասին շատ անգամ ասվել է, եւ հենց այդ նույն թելեգրամ-ալիքներում։ Չարժե այդպիսի նշանակություն տալ թելեգրամ-ալիքներին»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով զորահավաքի շարունակման մասին թելեգրամ-ալիքների տեղեկությունը։

Նա ընդգծել է, որ զորահավաքի մասին տեղեկության սկզբնաղբյուրը պաշտոնական իշխանությունն է՝ Ռուսաստանի նախագահի գլխավորությամբ, իսկ թելեգրամ-ալիքների դերը չափազանցել պետք չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել