Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

 15.01.2023 թ. - «Քիմիա»,  «Ռուսաց լեզու»
 22.01.2023 թ.  - «Օտար լեզուներ»  
 29.01.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»
 04.02.2023 թ. - «Մաթեմատիկա»
 05.02.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
 12.02.2023 թ. - «Հայոց պատմություն»,  «Ֆիզիկա»

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:

Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում:

Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել