1in.am-ը գրում է.
Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչը հայտարարել է, որ բարձրաստիճան դատական փորձագետը Սիրիայից Թուրքիա է փախել՝ իր հետ տանելով 2013-ի մարտին Հալեպում Բաշար Ասադի կառավարության կողմից քիմիական զենք կիրառելու ապացույցները: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Թուրքիա փախած Աբդելթավաբ Շահրուրը գլխավորել է փորձագետների կառավարական թիմը, որը հետաքննում էր քիմիական զենքի կիրառման գործը: Սիրիացի ընդդիմադիրների խոսքերով՝ առաջիկայում նա մտադիր է հրապարակել այդ ապացույցները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի փորձագետները հրաժարվել են այցելել Հալեպ, որտեղ տեղի է ունեցել առաջին քիմիական հարձակումը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_211509.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել