Իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չի մասնակցում Սուրբ Ծննդյան պատարագին:
MediaHub-ը ֆիքսեց, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցմամբ Սուրբ Պատարագին որևէ պաշտոնյա ներկա չէր: Ցավով արձանագրենք, որ մարդկային հոսքն էլ բավականին նոսր էր:
Նախորդ իշխանությունների օրոք՝ նախքան Նիկոլ Փաշինյանի ղեկավարումը, սուրբ պատարագներին մասնակցում էին թե՛ երկրի նախագահը, թե՛ վարչապետը, թե՛ այլ պաշտոնյաներ:
MediaHub-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ եկեղեցու դռները բաց են բոլորի առջև:
Նյութի աղբյուր՝ https://www.mediahub.am/post/f4542f8adad26f50c61d913d37db8a77
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել