Նիկոլ Անհողը իր անկեղծ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով և հույս է հայտնել, որ նրա փորձը կնպաստի Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների խորացմանը...
Այս շնորհավորանքն ուղղաի տարօրինակ է մի քանի պատճառներով...
Նախ՝ Նեթանյահուն, ով արդեն 6-րդ անգամ է գլխավորում Իսրայելի կառավարությունը բազմիցս է ապացուցել, որ նա բացահայտ ադրբեջանամետ է, որի կառավարման տարիներին Թել Ավիվի և Բաքվի հարաբերությունները բավական սերտացել են և ուղղակի ծիծաղելի է Նիկոլի այն թեզը, թե Նեթանյահուի կառավարման ժամանակ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները կարող են խորանալ... Հենց Նեթանյահուի և նրա նախկին կոալիցիոն գործընկեր Լիբերմանի կառավարման ժամանակ էր, որ Իսրայելը իր հարաբերություններն Ադրբեջանի հետ հասցրեց ռազմավարական գործընկերության մակարդակի...
Երկրորդը՝ Նեթանյահուն բացահայտ հակաիրանական կեցվածք ունի և նրա գլխավոր խոստումը՝ ԱՄԵՆ ԳՆՈՎ թույլ չտալ Իրանին ձեռք բերել միջուկային զենք... Ու այս ֆոնին, երբ 2020 թ-ի խայտառակ պատերազմից հետո Հայաստանը սարսափելի թուլացած է, գրեթե գործընկերներ չունի միջազգային ասպարեզում ու միակ երկիրը, որը բացահայտ դեմ է արտահայտվում պանթուրանական "Զանգեզուրյան միջանցքի" գաղափարին Իրանն է, Նիկոլ Անհողը բացահայտ հակաիրանական քայլ է կատարում՝ շնորհավորելով թե՛ հակահայ կեցված ունեցող, թե՛ մոլի հակաիրանական քաղաքականություն վարող Նեթանյահուին վարչապետ ընտրվելու կապակցությամբ...
Հայաստանի շահերը վաղուց ստորադասող Նիկոլը Նեթանյահուին շնորհավորելով հիմնականում Իրանին է "հարվածում"...
Նիկոլ Անհողը շարունակում է քծնել և սողալ հակահայ վարքագիծ դրսևորող երկրների ղեկավարներին, օրինակ՝ Ուկրաինայի և Իսրայելի, տարբեր առիթներով շնորհավորելով դրանց՝ կրկին ապացուցելով, որ նա ևս հակահայ է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/pfbid02wXUPQUqNpS8DxmFKf3vtH6cTmpPffndgZ9shBak4iZNskQuAiTCRdDLR5wn1jPzql
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել