Հանգիստ թողեք Սոնա Ռուբենյանին: Ու թող նրան հանգիստ թողնեն հատկապես էն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր մենակ ճառեր ասելուց ու կոչեր անելուց են լավ:
Սկզբի համար Սոնայի չափ արեք զոհված տղերքի ընտանիքների համար, հետո ձեզ իրավունք վերապահեք ասել, թե նա ինչով պիտի զբաղվի ու որտեղ:
Դուք, որպես քաղաքական գործիչներ, ի՞նչ եք արել, որ նիկոլի կառավարությունը իրավունք չունենա էս տարի տոնական միջոցառում կազմակերպել: ՈՉԻՆՉ: Դեռ մի բան էլ նպաստել եք նրա իշխանության ամրապնդմանը: Բա հիմա ձեր ապիկարության մեղքը ինչի՞ եք արտիստի վզին փաթաթում:
Անկախ ամեն ինչից, ես հարգում եմ Սոնայի որոշումը, որովհետև ճանաչում եմ իրեն, ճանաչում եմ իր ընտանիքին, գիտեմ իր արածները զոհված տղերքի ընտանիքների ու երեխաների համար, որոնք շատ հաճախ չեն էլ բարձրաձայնվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid02cLqbem35EB3XjWFP9TnbApg4ThxNRv7WNtN8KAtYn2FC2QByN8Pe4owT69cKbx7Bl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել