«Լիկուդ» կուակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի նոր կաբինետը կշարունակի աշխատել Իրանի միջուկային ծրագրի վերացման ուղղությամբ՝ Թեհրանին միջուկային զենք ձեռք բերելուց զերծ պահելու համար։ Այս մասին նա գրել է Twitter-ում։

Նոր կառավարությունը նաև կաշխատի Երուսաղեմի կարգավիճակի ամրապնդման և կրոնական հարցերում ստատուս քվոյի պահպանման ուղղությամբ, ասել է նա։

Իսրայելի նոր կաբինետի երդման արարողությունը նշանակված է դեկտեմբերի 29-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել