Emedia.am-ը գրում է.
Hi-News.ru-ի փոխանցմամբ՝ Strands Project նախագիծը զարգանում է Եվրոպական հանձնաժողովի 7-րդ շրջանակային ծրագրի շրջանակներում, որը միավորում է Եվրամիության բոլոր հետազոտական նախաձեռությունները: Հետազոտողների առաջ դրված է խնդիր՝ ստեղծել մոբիլ ռոբոտներ, որոնք կարող են ինքնուրույն սովորել: Արհեստական բանականությունը թույլ կտա մեքենաներին արագ ներդրվել նոր հասարակությունում, որտեղ նրանց առաջ կդրվեն տարբեր խնդիրներ: Ընդհանուր առմամբ՝ նրանց կիրառման շրջանակը բավականին լայն է:
«Արդյունքում կառաջանա ռոբոտներ մի սերունդ, որոնց հետ մենք կկիսնեք բնակելի և աշխատանքային տարածությունը: Ո՞վ գիտե, հնարավոր է, մի օր նրանք դառնան մեր ընկերները»,- պատմում է Լինքոլնի համալսարանի պրոֆեսոր Թոմ Դակետը:
Նախագիծը նպատակ ունի աշխատանքի որոշ մասը տեղափոխել ռոբոտների վրա, սակայն ամբողջությամբ մարդկանց ռոբոտներով չփոխարինել: Գիտնականները համոզված են՝ շատ խնդիրներ ռոբոտները ավելի լավ կկատարեն, քան մարդիկ: