168.am-ը գրում է․

Ադրբեջանն իրավունքներ և անվտանգության երաշխիքներ է խոստացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այնուհետև արգելափակել և շրջափակման մեջ է պահում նրանց։ Այս մասին շեշտել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«16-րդ օրն է՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Դա 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի համար մատակարարման միակ ճանապարհն է: Ադրբեջանն իրավունքներ և անվտանգության երաշխիքներ է խոստացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այնուհետև արգելափակել և շրջափակման մեջ է պահում։ Տարօրինակ չէ՞»,-գրել է Մարուքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել