Այն երևույթները, որոնք մեր նախնիները սատանայական էին համարում, ժամանակակից գիտնականները վերագրում են չբացահայտվածների շարքին: Թեև դրանց պատճառն այդպես էլ չեն կարողանում պարզել:


«Թաոսյան աղմուկ»


Լսե՞լ եք, թե ինչպես է աշխատում շարժիչը: Հենց այդպիսի տհաճ ձայն է խանգարում ամերիկյան Թաոս քաղաքի բնակիչների հանգիստը: Անհասկանալի աղմուկն առաջին անգամ լսվել է 18 տարի առաջ և մինչ օրս չի դադարել: Երբ քաղաքի բնակիչները դիմեցին կառավարությանը հետաքնննություն կատարելու համար, արդյունքում պարզվեց, որ աղմուկը գալիս էր գետնի տակից, սակայն այն չեն կարողանում գրանցել լոկացիոն սարքերը, և այդ ձայնը լսում է բնակչության միայն 2%-ը: Նմանատիպ ֆենոմեն առկա է նաև աշխարհի տարբեր ծայրերում, բայց ի տարբերություն թաոսյան աղմուկի` մյուսների առաջճառցման պատչները մինչև օրս չեն հայտնաբերվել:  


Երևակայական երկվորյակներ


Այն դեպքերը, երբ մարդիկ հանդիպում են իրենց երկվորյակների հետ, հազվադեպ չեն: Դոպպելգենգերների մասին պատմությունները առկա են ինչպես բժշկության մեջ, այնպես էլ պատմական փաստաթղթերում և գրական ստեղծագործություններում: Գի դե Մոպասանը պատմում էր ընկերներին իր երկվորյակի հետ հանդիպման մասին: Մաթեմատիկոս Դեկարտը, ֆրանսիացի գրող Ժորժ Սանդը, անգլիացի պոետներ և գրողներ Շելլին, Բայրոնը, Վալտեր Սկոտտը նույնպես հանդիպել են իրենց կրկնօրինակների հետ:

Ահա մի քանի պատմություններ` հավաքված բժիշկ Էդվարդ Պոդոլսկու կողմից: Մի կին տեսել էր իր կրկնօրինակին հայելու մեջ շպարվելու ընթացքում, այգում աշխատող մարդն իր կողքին տեսել էր իր երկվորյակին, որն անում էր նույն շարժումները:

Գիտնականները կարծում են, որ երկվորյակների գաղտնիքը կարող է թաքնված լինել մեր ուղեղում: Վերամշակելով ինֆորմացիան` մեր նյարդային համակարգը ստեղծում է այսպես կոչված մարմնի տարածական սխեման, որը անբացատրելի հանգամանքների պատճառով բաժանվում է իրական և աստրալային պատկերների: Չնայած, սա միայն հիպոթեզ է:


Կյանք մահվանից հետո


Լույս թունելի վերջում, անբացատրելի լուսավոր երևույթ, կանչող ձայն, արդեն մահացած հարազատների ուրվականներ. ահա թե ինչ է սպասվում մարդուն «այն աշխարհում» «հարություն առածների» խոսքերով:

Արդրշիրիմյան կյանքի իրական ապացույցը դարձավ Ուիլյամ Ջեյմսի հետազոտությունը, որը նա անցկացրել էր մեդիում Լեոնոր Պայպերի հետ միասին: Մոտ 10 տարիների ընթացքում բժիշկը կազմակերպում էր սպիրիտական սեանսներ, որոնց ժամանակ Լեոնորը խոսում էր տարբեր մահացած մարդկանց անունից: Իր սեանսներին բժիշկը հանդիսատեսների էր հրավիրում, որպեսզի նրանք կարողանային ապացուցել, որ մահացածների աշխարհի հետ շփումն իրականում տեղի է ունենում:  

Դժբախտաբար, ոչ մի գիտական ապացույց դեռևս չկա:


Աղմկող հոգին


Պոլտերգեյսթ – անբացատրելի ֆենոմեն և միևնույն ժամանակ տարբեր ասեկոսեների աղբյուր: Առաջին անգամ պոլտերգեյսթի մասին հիշատակել էր պատմաբան Տիտ Լիվիյը մոտ 2000 տարի առաջ՝ նկարագրելով, թե ինչպես մի անտեսանելի երևույթ քարեր էր շպրտում հռոմեացի զինվորների վրա: Դրանից հետո պոլտերգեյսթի հայտնվելու դեպքերը բազմիցս կրկնվել են:  Այս ֆենոմենի մասին նշվել է նաև մի ֆրանսիական մետնաստանի գրություններում: Ասվում էր, որ 1612թ.-ի սեպտեմբերի 16-ին քահանա Ֆրանսուա Պերրոյի տանը տեղի էր ունեցել անհավանական երևույթ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ կեսգիշերին վարագույրները ինքնստինքյան սկսեցին այս ու այն կողմ գնալ, ինչ-որ մեկը մահճակալի վրայից քաշում էր շորերը: Բարձր աղմուկը գալիս էր տան տարբեր անկյուններից, իսկ խոհանոցում ինչ-որ մեկը կոտրում էր սպասքը: Պոլտերգեյսթը ոչ միայն հետևողականորեն քանդում էր տունը, այլև շատ ուժեղ հայհոյանքներ էր տալիս: Եկեղեցին համարեց, որ տունը սատանա էր մտել, իսկ ավելի ուշ Մարտին Լյութերը «անպարկեշտ հոգուն» պոլտերգեյսթ անվանեց:  

 

Երկնային նշաններ

Դեռ հին ժամանակներից պահպանվել են տեղեկություններ երկնքում պատկերված նշանների, նկարների, թվերի մասին: Ըստ լեգենդի` այդպիսի մի նշան հուշել է Հուլիոս Կեսարին իր հաղթանակի մասին:

Գիտնականները կասկածամտորեն են վերաբերվում երկնքում հայտնվող այդպիսի նշաններին և նրանց առաջացման մի քանի պատճառներ են ներկայացնում: Ներկայումս այդ տիպի նշանները կարող են լինել ինքնաթիռի հետքեր, որոնք և ստեղծում են տարբեր պատկերներ: Բացի այդ` օդը, պայմանավորված իր առանձնահատկություններով, կարող է ընդունել Երկրի վրա տեղի ունեցող երևույթների ձևերը: 

 

Թափառող գերեզմանների ֆենոմենը

1938թ.-ին բոլոր շոտլանդական թերթերը գրում էին այն մասին, թե ինչպես էր անհետացել գերեզմանը Գլենիսվիլլ փոքրիկ քաղաքի գերեզմանոցից: Հարազատները եկել էին գերեզման այցի, բայց գերեզմանաքարի փոխարեն գտել էին դատարկ տեղը: Այն այդպես էլ չհաջողվեց գտնել:

1989թ.-ին Կանզասի ֆերմաներից մեկի ուղիղ մեջտեղում հայտնվել էր գերեզմանային թումբ` թեքված և ճեղքված գերեզմանաքարով: Քարի վատ վիճակի պատճառով հնարավոր չեղավ կարդալ նրա վրա գրված անունը: Բայց երբ գերեզմանը բացեցին, հայտնաբերեցին դագաղը մարդկային մնացորդներով: 


Պիրոկինեզ

Այն դեպքերը, երբ մարդիկ անհայտ կրակից վառվում և մոխիր էին դառնում, հայտնի են դեռ վաղ ժամանակներից:

1969թ.-ին մեքենայի մեջ հայտնաբերվել էր մահացած տղամարդ: Նրա դեմքը և ձեռքերը վառված էին, բայց մազերին և ունքերին ոչինչ չէր եղել: Եվս մի անհավանական դեպք է տեղի ունեցել կանադական քաղաքներից մեկում: Երկու քույրեր միանգամից հրկիզվել են` գտնվելով քաղաքի տարբեր հատվածներում:

Որոշ բժիշկներ փորձում են դա կապել ներքին վիճակի հետ, քանի որ հայտնի է, որ զոհերը հիմնականում եղել են երկար դեպրեսիվ վիճակում: Վարկած կա, որ կրակն առաջանում է գնդային կայծակից, որը հանկարծակի հայտնվում է մոտակայքում, կամ գիտությանը անհայտ էներգետիկական գնդիկներից: Մյուսները կարծում են, որ հրկիզման ավելի հակված են հարբեցողները, քանի որ նրանց մարմին այնքան է սպիրտ կլանել, որ կարող է հեշտությամբ այրվել:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել