«Իհարկե, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների նախապատմությունը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում իրավիճակը տեղում կարգավորելու համար։ Մենք անհամբեր սպասում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա համատեղ աշխատանքի շուտափույթ վերսկսմանը»,- ասել է փոխնախարարը։
«Մենք կարծում ենք, որ այս դեպքում փաստաթղթի շուրջ համաձայնության ժամկետն այնքան էլ կարևոր չէ: Գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին այնպես, ինչպես դա արձանագրված է հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։
Լաչինի միջանցքը Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհն է։ Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, որնք ներկայացել են իրբ «բնապահպաններ», փակել են Լաչինի միջանցքը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



