Այս հոդվածում կներկայացնենք այն 11 սննդատեսակներն ու խմիչքները, որոնց օգտագործումն արգելված է ԱՄՆ-ում:

1.Աբսենտ

5

Աբսենտ խմիչք օգտագործելն ԱՄՆ-ում այլևս համարվում է անօրինական: Իսկ այն, ինչ հնարավոր է ձեռք բերել ու խմել այնտեղ, իսկական աբսենտ չէ, որովհետև դրա մեջ շատ քիչ քանակությամբ օշինդր կա: Սակայն հայտնի է, որ աբսենտն առանց օշինդրի աբսենտ չէ, այն չի առաջացնում հալյուցինացիաներ և իրենից ներկայացնում է ընդամենը կանաչ գունավորում ունեցող ու ալկոհոլ պարունակող խմիչք:

2. Խոզի արյունով տորթ

5

Խոզի արյունով տորթը թայվանական դելիկատես է, որն իրենից ներկայացնում է խոզի արյան ու բրնձի խառնուրդ ձողիկի վրա: Միգուցե այս բաղադրամասերն ավելի առողջարար լինեն, քան օրինակ հոդ դոգը, այնուամենայնիվ, սրա օգտագործումն ԱՄՆ-ում արգելված է, քանի որ այն համարվում է հակասանիտարական:

3. Սասաֆրասի բուսայուղ

5

Այս բուսայուղը իր համի համար օգտագործվում էր ամատային գարեջրի մեջ, սակայն ի վերջո այն արգելվեց, քանի որ լաբորատոր հետազոտությունները ցույց էին տվել, որ այն քաղցկեղ է առաջացնում առնետների մոտ:

4. Հագիս

5

Շոտլանդական ավանդական այս ուտեստը արգելված է ԱՄՆ-ում արդեն 4 տասնամյակ, քանի որ դրա բաղադրության մեջ կան ոչխարի թոքեր: Դրա բաղադրության մեջ կա նաև ոչխարի սիրտ, լյարդ, և այն պատրաստվում է ոչխարի ստամոքսում: Այնպես որ, ԱՄՆ-ում այս ուտեստը կարելի է պատրաստել միայն առանց թոքերի, սակայն երևի դա նույնը կլինի, ինչ, օրինակ, առանց ալկոհոլի գարեջուր ըմպելը:

5. Ֆուգու

8

Ֆուգուն թունավոր ձկան տեսակ է: Այս ձուկը Ճապոնիայում դելիկատես է, իսկ ԱՄՆ-ում` արգելված ուտեստ:

6. Կինդեր ձվիկներ

5

Կինդեր ձվիկները գերմանական արտադրության քաղցրավենիք է, որի կեղևը երկու շերտից է` կաթնային և սպիտակ շոկոլադներից, իսկ դրա ներսում փոքրիկ խաղալիք է դրված: ԱՄՆ սպառողների անվտանգության հանձնաժողովն այս արտադրանքը երեխաների համար վտանգավոր է համարել:

7. Պոմակ

5

Պոմակն իրենից ներկայացնում է շամպայնով համեմված փափուկ ըմպելիք, որն արտադրվում էր 60-ականներին «Dr. Pepper» ընկերության կողմից: Այն լավ չէր սպառվում շուկայում միգուցե շամպայնի համի պատճառով: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն արգելեց այս խմիչքը դրա մեջ օգտագործվող քաղցրացուցիչ քիմիկատների պատճառով:

8. Վավերացված պիտակով իտալական մսամթերք

8

ԱՄՆ-ում կարող են սալամի, ապխտած միս և այլ մսամթերքներ օգտագործել, սակայն դրանք պետք է շերտերով կտրտված լինեն և միայն ամերիկյան արտադրության պատկանեն:

9. Մարդու և ձիու միս

5

Հետաքրքիր է, որ օրինակ շների ու կատուների մսի մասին ոչինչ չի ասվում, այնինչ մարդկանց ու ձիերի մսի մասին հստակ օրենք է ընդունվել ԱՄՆ-ում, ըստ որի` դրանց որպես սնունդ օգտագործումն արգելվում է ԱՄՆ-ի տարծքում: (Մինչև օրենքի ընդունելը ԱՄՆ բազմաթիվ մսամթերքի գործարաններ ձիու միս են օգտագործել արտադրությունում, իսկ արտադրված մսամթերքը հիմնականում արտահանվել է):
Իսկ ինչ վերաբերում է մարդկանց մսին, դժվար է ասել, թե ինչու են հատուկ օրենք ընդունել, սակայն փաստորեն կաննիբալիզմն ԱՄՆ-ում պաշտոնապես անօրինական է:

10. Վեջիմայթ

5

Վեջիմայթը ավստրալիական արտադրության մուգ դարչնագույն, գրեթե սև ջեմի տեսակ է, որում առկա սննդային հավելումները ԱՄՆ սննդի և դեղորայքի գործակալությունը վտանգավոր է համարում, այնուամենայնիվ, այս մթերքը անօրինական չի համարվում ԱՄՆ-ում, չնայած որ չի էլ ներկրվում:

11. Ֆոր Լոկո (Four Loko)

5

ԱՄՆ սննդի և դեղորայքի գործակալությունը արգելել է այս խմիչքի օգտագործումը` պատճառաբանելով ալկոհոլի և կոֆեինի համադրության վտանգավոր լինելը: Սակայն կարծես նրանք հաշվի չեն առել, որ մարդիկ ալկոհոլի ու կոֆեինի այլ համադրություններ էլ են օգտագործում: Ինչպես օրինակ` Ռեդ Բուլը օղիով, վիսկին Կոկա-կոլայով և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել