Armenpress.am-ը գրում է.
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կողմերի համաձայնությամբ որոշակի քանակությամբ դեղորայք կտեղափոխի Արցախ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով 4 ամսական երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն: ԿԽՄԿ-ի մեքենաները հետադարձ ճանապարհին կողմերի համաձայնությամբ կտեղափոխեն որոշակի քանակությամբ դեղորայք»,- ասաց Ամատունին:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1100462.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել