Ալիևը պնդում է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ոչնչացվել է Հայաստանին պատկանող 4-5 միլիարդ դոլարի զենք (լուսանկար)
ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետը հազիվ ավարտած և հետագայում ԱԺ ամբիոնից դեկանին զրպարտած, Սլավոնական համալսարանի մագիստարտուրայից դուրս մնացած, մոթելներում եսիմինչ աշխատած սույն նախկին ԲՀԿ-ականը, ով Նիկոլի Ալենին մարմնավաճառ էր անվանում, շարունակում է Նիկոլին երկրպագողների համար հաճելի նախկինների թալանի թեմային անդրադառնալ՝ նպատակ ունենալով դրանով քողարկել և այդ զանգվածի ուշադրությունը շեղել քայլիստների թալանչիական և ապազգային կառավարությունից...
Այսօր դա ԱԺ ամբիոնից ճղճղում էր.«Դուք երեսուն տարի պահել եք այն դամը, որի տակ թշնամին հզորացել է, ձեր ղեկավարները հարստացել են, մեր բանակն էլ առաջ չի գնացել»...
Ընդամենը մեկ փաստ, որով կարելի է հերքել սույն մեծագլխի զրպարտչական զառանցանքները... Այսպես՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բռնապետն իր մի քանի հարցազրույցներում և ելույթներում հայտարարել է, որ վերջին արցախյան պատերազմի ժամանակ ոչնչացրել է հայկական բանակի 4-5 միլիարդ դոլարի զինտեխնիկա... Հայաստանի գործող իշխանությունները վախենում են հերքել Ալիևի այս հայտարարությունը շատ լավ գիտենալով, որ Բաքուն դրա վերաբերյալ ապացույցներ ունի...
Հիմա հարց Ալենին մարմնավաճառ համարող սույն «մոթելիստին»․.. Եթե հայկական բանակը թալավնած էր, ապա ո՞վ գնեց այդ զենքը, որ քայլիստ-դավաճանների թայֆայի պատճառով ոչնչացվեց կամ որպես ռազմավար հայտնվեց թուրքերի ձեռքում... Թալանված բանակը 4-5 միլիարդ դոլարի զենք կունենար, որ կորցնե՞ր...
Ի դեպ, կապիտուլյանտ թուրք Նիկոլի օրոք Հայաստանը գնել է մոտ 250-300 միլիոն դոլարի զենք, որից մոտ 130 միլիոն դոլարը տրվել է «մետաղի ջարդոն» 4 Սու-30 ՍՄ ինքնաթիռների համար, որոնք չօգտագործվեցին պատերազմի ժամանակ... 20-րդ դարի զինտեխնիկայի մասին խոսացող այս «կենդանուն» նաև հիշեցնեմ, որ իր շեֆը՝ Նիկոլ Անհողը պատերազմից մեկ տարի առաջ Հորդանանից 20-րդ դարի 60-70 -ական թթ-ների ՀՕՊ համակարգեր էր գնել ու մանկամիտի նման հրճվում էր՝ մոռանալով, որ դրանից առաջ բողոքում էր 20-րդ դարի զինտեխնիկայից...
Լավ կլինի սույն «կենդանուն» ևս մեկ իրականություն շպրտել երեսին. 44-օրյա պատերազմից ի վեր մինչև վերջերս (Հնդկաստանից զենք գնելու մասին լուրերը)՝ այսինքն 2 տարի, Նիկոլ Անհողն իր պատճառով ապառազմականացված հայոց բանակի համար մի փամփուշտ չէր գնել...
Ու սա ու սրա նմանները դեռ իրավունք ունեն խոսե՞լ բանակից և բանակի սպառազինումից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/pfbid0r7hyz9RdHgLvNSn71okYXgBNFE53cFhx8W4TwoinueyGWvehyzhnJ5Y8uhWWAKnEl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել