Անդոնի կենդանական սարսափը

Փնովելով «Նեմեսիսի» նշանակությունը հայկական հետախուզության կայացման գործում՝ Անդոնը ԱԺ-ում ընդդիմադիրներից հետաքրքրվել է՝ «Նեմեսիսի» ձեռքով քանի՞ մարդ է սպանվել, եթե սպանվել է: «Դուք ասում եք՝ ձեռքը չի դողա: Էդ ձեռքերը պետք ա դողան, որպսզի էդ խնդիները երբեք էդպիսի շեշտադրում չունենան: Դրա համար կստեղծվի արտաքին հետախուզությունը, որն էդ ֆունկցիան պետությունը կվերցնի իր վրա և, ըստ էության, թույլ չի տա, որպեսզի ով ոնց ուզի, «Նեմեսիսի» անվան տակ վրեժխնդրության խնդիր լուծի»,-հայտարարել է ԱԺ ամբիոնից ռետինե հակաբեղմնավորիչների հետ հաճախ ասոցացվող բեղավոր ՔՊ-ականը:

Անդոնի՝ ԱՀԾ-ի ստեղծմամբ պայմանավորված ցնծությունն ու այդ՝դեռ չգործող կառույցի հանդեպ որդեգրած բարի վերաբերմունքը բացահայտ է: արց է Հառաջանում՝ ինչո՞ւ: Պատասխանը տալիս է հենց Անդոնը. նա կարծում է, որ ԱՀԾ-ի ստեղծումը կկոտրի հայի վրեժխնդիր բռունցքը: Անմիջապես երկրորդ հարցն է առաջանում՝ ինչո՞ւ է դրանում այդքան շահագրգռված Անդոնը: Պատասխանը տվյալ պարագայում նույնպես պարզ է. շատ լավ հասկանալով, թե անձամբ ինքն ու ՔՊ-ական ողջ թիմը 4 տարի ի վեր ինչով են կոնկրետ զբաղված՝ տիրելով Հայաստանի ղեկին, Անդոնին կենդանական, ենթագիտակցական սարսափը հանգիստ չի տալիս, քանի որ շատ լավ հասկանում է, որ եթե իրենք իշխանազրկվեն, իսկ այդ օրը մի օր գալու է, ապա «Նեմեսիսի» թիրախում հայտնվելու են հենց իրենք այն նույն հիմքով, ինչ որ «Նեմեսիսի» նախորդ զոհերը: Անդոնն ատում է «Նեմեսիսն» այն պատճառով, որ այն երբեք չէր հանդուրժում անդոնատիպ մարդկային տեսակը՝ իր բազուկն ուղղելով Հայաստանի թշնամիների դեմ. անդոնների նման թշնամի Հայաստանը երբեք չի տեսել:

Ինչ կառույց էլ ստեղծեն, անունն ինչ էլ դնեն, դրանից ոչինչ չի փոխվելու, և հայ ժողովուրդը, որ երբեք չի մոռանում ու չի ներում իր դահիճներին, անդոններին պատասխանատվության է ենթարկելու երկիրն այս օրը գցելու համար: Իսկ թե կոնկրետ ինչ տեսք կունենա այդ պրոցեսը, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ Անդոնի կենդանական սարսափները բնավ անհիմն չեն, չի քննարկվում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել