264 ժամ արդեն շարունակվում է բլոկադան, և իհարկե, ամեն մի ժամը մեծացնում է մարդկանց անհանգստությունն ու մտահոգությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մենք անում ենք և անելու ենք ամեն ինչ։ հասկանում ենք դժվարությունները, հասկանում ենք իրավիճակը, շատ բարդ իրավիճակ է։ 264 ժամ արդեն շարունակվում է բլոկադան, և իհարկե ամեն մի ժամը մեծացնում է մարդկանց անհանգստությունն ու մտահոգությունը», - ասել է նա

Պետնախարարը հավելել է նաև, որ իրենք արդեն հունի մեջ են ընկնում և երկուշաբթի օրվանից ուղիղ եթերներ կլինեն միայն որևէ միջադեպի դեպքում կամ հայտարարություններ անելու համար, քանի որ իրավիճակի մասին ամբողջ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ օպերատիվ շտաբի լրատվական կենտրոնի միջոցով։

Իր խոսքում նա նաև շնորհակալություն է հայտնել ամբողջ աշխարհի հայերին ու ոչ հայ ընկերներին, ովքեր իսկապես շատ անհանգիստ ու մտահոգված են և, աշխարհի տարբեր երկրներում ապրելով, փորձում են ամեն ինչ անել այս իրավիճակից դուրս գալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել