
Բժիշկների կարծիքով՝ Ռոգոզինի ողնաշարում հայտնված ականի բեկորը հնարավոր չի լինի հեռացնել, հավելում է ՌԻԱ Նովոստին։
«Ռոգոզինի վիճակը գնահատվում է բավարար։ Մենք չենք կարողանում հեռացնել ականի մի բեկորը, որը հայտնվել է ողնաշարի մեջ», - ասել է օգնականը:
Ռոգոզինը վիրավորվել է երեկ, երբ նա նշում էր ծննդյան օրը: Դեպքը տեղի է ունեցել Դոնեցկում հյուրանոցի և ռեստորանի գնդակոծության ժամանակ։
Ըստ ԶԼՄ-ների՝ «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավարն իր ծննդյան տարեդարձը նշել է ռեստորանում, որը հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից՝ 155 տրամաչափի զենքերով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել