Հայաստանի այսօրվա կառավարիչը` Նիկոլը, հրաժարվել է Արցախից: Հետևաբար մենք ոչինչ չունենք պահանջելու, ո´չ ռուսներից, ո´չ ամերիկացիներից, ո´չ եվրոպացիներից, ո´չ էլ առավելևս աֆրիկացիներից ու մնացածից: Հանրապետության հրապարակում այս տարի տեղի ունեցող հրավառության հետ մեկտեղ, մենք արձանագրելու ենք, որ Հայաստանը եվս մեկ անգամ պարտվեց Նիկոլին ու իր տերերին:
Արդեն երազանք է դարձել, որ Հրապարակում պետք է տեղի ունենա հանրահավաք մեկ պահանջով` Նիկոլի հրաժարական: Ոչ թե պարզապես հանրահավաք, այլ հստակ պայքար` իրար հաջորդող հստակ գործողությունների շղթա: Էն «кольцо» օպերացիան պետք է հիմա տեղի ունենար Կառավարության շենքի մոտ: Իրականում հիմա հենց այդպես էլ պետք է լիներ: Պետք է մարդկանց հոսքը չդադարեր փողոցները փակելուց, դիմադրելուց ու պայքարելուց: Պետք է աշխարհասփյուռ հայությունը դուրս գար փողոց և իրենց քաղաքներում ողողեին փողոցները Արցախի ու Հայաստանի դրոշներով, բայց էս ամենը չկա ու ցավոք հենց էս անտարբերությունն ու ինքնապաշտպանական բնազդի բացակայությունը սպանում է պետությանը:
Աաում ենք ռուսները Նախիջևանը նվիրեցին, Կարսը նվիրեցին, էս նվիրեցին, էն նվիրեցին, բայց ինքներս մեզ հարց չենք տալիս, ինչու՞ այդպես եղավ: Էն ա Սյունիքն էլ էին ուզում նվիրել, բա ինչի՞ չստացվեց, որովհետև Նժդեհն ու ընկերները պահեցին Սյունիքը: Ինչու՞ 90-ականներին Արցախը մնաց հայկակական, որովհետև մեր ավագ սերունդը պայքարեց ու տեր կանգնեց Արցախին: Ինչու՞ մենք կորցրեցինք Արցախն, իսկ հիմա էլ կորցնում ենք Հայաստանը, որովհետև 2020-ից հետո ինչով ասես զբաղվեցինք, բացի տիրոջ իրավունքը յուրացնելուց, բացի տեր կանգնելուց:
Գետաշեն-Գետաշեն երգող ազգը սկսեց Ղարաբաղ-Ղարաբաղ երգել, իսկ այս տեմպերով եթե գնանք, ապա շուտով Երևան-Երևան ենք երգելու: Չնայած գուցե միայն Երևանը թողնեն, բայց ու՞մ է պետք լինելու այդպիսի Երևանը: Անտարբերությունը, անձնական ամբիցիաները, բամբասանքը, չարությունն ու ատելությունը ծնկի են բերել մեր պետությանը, իսկ մենք նապաստակ ենք նկարում մի ծառի տակ, որը շուտով մերը չի լինելու:
Հետո էլ, որ ասում եմ պետք մի քանի ռումբ Երևանի վրա ընկնի, ասում են դու մազոխիստ ես: Չէ, մազոխիստ չեմ, պարզապես ատում եմ ձեզ ու ձեր անտարբերությունը, զզվում եմ ձեզանից ու ձեր անասունին հարիր ապրելակերպից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել