Պարոնայք ստրուկներ և Նորին Գերազանցություն դավաճաններ
2022 թվականի դեկտեմբերի 20-ին, Ազգային անվտանգության ծառայողի օրը, Նիկոլ Փաշինյանը պետք է գտնվեր Ազգային անվտանգության ծառայությունում, բայց նստած լիներ ոչ թե հանդիսավոր նիստի նախագահությունում, այլ՝ մեկուսարանում։
2022 թվականի դեկտեմբերի 20-ին, Նիկոլ Փաշինյանը կարող էր գտնվել Ջերմուկում, բայց ոչ թե ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և ԱԳՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, այլ Ջերմուկից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական հատուկ նշանակության զինվորների հենակետում։
Քանի դա այդպես չէ, ապա այս դահլիճներում նստած մարդիկ ոչ միայն հայ ժողովրդի թշնամիներն են, այլ ավելին՝ թշնամու ծառաները, որոնք արժանի են միայն անարգանքի, իրենց ծառայողական առաքելությունից շեղված ազգադավ, հայրենակործան կենսաբանական միավորների։
Մենք ամեն օր խոսում ենք հասարակ մարդկանց ըմբոստության, պայքարի դուրս գալու մասին, այն դեպքում, երբ Ազգային անվտանգության ծառայության գեներալներն ու սպաները չեն նկատում բազմաթիվ դրվագներով ապացուցված, իրենց տրամադրության տակ եղած տեղեկություններով հաստատված, իրենց առջև կանգնած մեր երկրի անվտանգության ամենամեծ սպառնալիքին, Հայրենիքի ամենամեծ թշնամուն ու դավաճանին։ Դիվանագետները չեն տեսնում հայկական դիվանագիտությունը տապալած, նրանցից շատերի տարիների վաստակը կործանած, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերակայությունների շեղված կիսագրագետ ստահակներին՝ շարունակելով մնալ դրանց հանցակիցը և օգնելով նրանց «դիվանագիտորեն» հայրենիքը թշնամուն հանձնելու հարցում։ Նրանցից ոչ ոք չի ուզում տանել իր բաժին պայքարը, պատրաստ է ցանկացած նսեմացման ու ստորացման մի քանի արծաթի համար։
ԱՄՈ՛Թ․ այս բառը պետք է լսենք նրանք ու իրենց սերունդները ամեն քայլափոխի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02Cv3L97JrYNQezjtdTXaFraWieSQRkmbnVxJNqqxdN2hkGHAcRbzw2jGBGRgP1eMvl&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել