ԱԺ փոխնախագահի աթոռին հայտնված Ռուբեն Ռուբինյանն այսօրվա նիստում հետևյալ միտքն է ասել. «Կամ թող Սերժ Սարգսյանը չասի՝ մեզ ցույց տվեք, թե ի՞նչ պիտի անեն խաղաղապահները։ Ասում եմ, թե ինչ պիտի անեն՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում գրված է, թե ինչ պիտի անեն, պիտի վերահսկեն Լաչինի միջանցքը»:
Տրիվյալության ու պարզունակ տգիտության մեջ խարխափող կապիտուլյանտները կարողանում են իրենց ոչ միայն գժի տեղ դնել, այլ նաև հայտնի կենդանու: Իսկ այդ պարոնը ջանացե՞լ է իրեն նեղություն տալ և հասկանալ, թե իրականում ինչպիսի՞ մանդատով են ռուսական խաղաղարար ուժերը ստանձնել միջանցքը վերահսկելու իրենց առաքելությունը: Իսկ կապիտուլյանտները որևէ բան արե՞լ են, որպեսզի այդ մանդատը միջազգային հաստատում ստանա (ստիպելով Ադրբեջանին` ճանաչել մանդատը) և հստակ շարադրված լինեն բոլոր իրավիճակների համար խաղաղարար ուժերի թույլատրելի գործողությունները:
Մի՞թե ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնողի համար դժվար էր հասկանալ, որ ադրբեջանցիներին հազար ու մի շանտաժների, հրահրումների ու ոտնձգությունների հնարավորություններ են տվել հենց իրենք` տգետ կապիտուլյանտները. իրենց անհեռատես, փնթի և դավադիր քաղաքականությամբ:
Ամենահեշտ բանը սեփական անգործությունն ու անկարողությունն ուրիշների վրա բարդելն է: Բա եթե այդքան վստահ եք, որ ռուսական խաղաղապահներն են պատասխանատուն` պաշտոնական հայտարարություն արեք ձեր ԱԳՆ-ով ու պաշտոնապես պահանջեք, նույնիսկ ժամկետ սահմանեք Արցախի շրջափակումը վերացնելու պահանջով: Վախենու՞մ եք անել, որովհետև գիտք, որ ռուսական կողմից կստանաք պաշտոնական արձագանք ու մանրամասն մեկնաբանություն ձեր անսկզբունքայնության ու գործած բազմաթիվ քաղաքական սխալների վերաբերյալ:
Մենք ոչ մեկի փաստաբանը չենք, բայց պատերազմը ձախողելուց ու տանուլ տալուց հետո, մինչ այսօր, դուք ո՞նց չեք կարողացել հասկանալ, որ խաղաղար առաքելության մանդատը պետք է միջազգայնորեն հաստատվի և իրավունքների ու պարտավորությունների առումով բացվածք ունենա: Դու՞ք ընդհանրապես մտածե՞լ եք դրա մասին, թե՞ ձեզ հետաքրքրում էր միայն բունկերներից դուրս գալն ու ժողովրդին նորից խաբելը:
Ձեր գործը երկրի գլխին աղետալի պրոբլեմներ սարքելն ու մի կողմ քաշվելն է:
Հ.Գ. Չմոռանաք նաև, որ նոյեմբերի 9-ի հայտարարության տակ Նիկոլի ստորագրությունն է դրված: Նա ևս ունի պարտավորություն հայտարարության պայմանների իրագործման համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artakzakaryanrpa/posts/pfbid02CkyZw42TeSpNF1QGSjcjJpsCRyfB63qdFm2fvRGXtzRc4BRw3Vp54NoMvjdwZsoXl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել