Այս օրերին Ադրբեջանում հրապարակվել են այդ երկրում գործող սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացված սոցհարցումների արդյունքները, որոնք, ինչպես և սպասելի էր, Հայաստանին հույսի տեղ չեն թողնում: Մասնավորապես՝ այն հարցին, թե ո՞ր սահմաններով եք ճանաչում հայկական պետության տարածքը, հարցված ադրբեջանցիների ամենամեծ խումբը՝ 41.3%-ը, նշել է՝ առհասարակ չի էլ ճանաչում Հայաստան պետության տարածքը։ Իսկ ահա նրանց երկրորդ ամենամեծ խումբը՝ 22.6%-ը, հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանը 1918-1920թթ.-ի սահմնաններով:

Բնականաբար, նման սոցհարցման արդյունքների հրապարակման պահը պատահաբար չէ, որ ընտրել են ադրբեջանցիները, իսկ ավելի կոնկրետ՝ Իլհամը. սա ցույց է տալիս, թե ինչ իրական նպատակներ ունի ադրբեջանական քաղաքական վերնախավը՝ Հայաստանի հետ կապված, և որ ասենք այս օրերին նույ նԼաչինի միջնացքի փակումն էլ մեծ նպատակին հասնելուն միտված քայլ է:

Մյուս կողմից՝ սոցհարցման արդյունքները յուրահատուկ նշանակություն են մեզ համար ձեռք բերում՝ հաշվի առնելով, թե ով է այսօր ներկայացնում Հայաստանը: Բոլորն են, բնականաբար, հիշում Նիկոլի՝ ՄԱԿ-ում բեմադրած կլոունադայի այն դրվագը, երբ անթրաշ այս թուրքը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում դիմել էր Իլհամին՝ առաջարկելով ցույց տալ Հայաստանի այն քարտեզը, որով Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հիմա Ադրբեջաբնը, փաստորեն, ցույց է տալիս Նիկոլին այն քարտեզը, որի պարագայում կհանդուրժի Նիկոլի վարչապետությունը, ավելին՝ կերաշխավորի նրա ցմահ պաշտոնավարումը, եթե, իհարկե, չկարողանա մարսել Հայաստանի ամբողջական կլանումը: Առավելագույնը, ինչին պատրաստ է Ադրբեջանը, Երևան-Սևան տռասն ու հարակից տարածքները որպես ՀՀ սուվերեն տարածք ճանաչելն է՝առանց Երևանի, բնականաբար:

Սրան Նիկոլը պատրա՞ստ է: Անշո՛ւշտ, ոչ միայն պատրաստ է, այլև մեծ սիրով ամեն ինչ կտա, միայն թե թույլ տան Աննայի հետ վայելել թալանածը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել