Մի քանի պրովոկացիոն հարց-դիտարկում` կապված Փակ շուկայի հետ.
Փաստորեն ահագին մարդ
ա. նոր իմացավ, որ Լֆիկը Փակ շուկայի հերն անիծել ա, դրա համար ա նոր դուրս գալիս պայքարի,
բ. լավ էլ գիտեին, ուղղակի սպասում էին, որ ավիրի, պրծնի, որ նոր արդեն՝ պոստ ֆակտում սկսեն պայքարել:
- Լֆիկը գործարար ա, բիզնեսմեն, այսիքն` ինքն ունի գործողությունների շատ հասարակ լոգիկա.
ա. հնարավորինս շատ փող՝ հնարավորինս քիչ ծախսերով,
բ. ինչն արգելված չէ, թույլատրելի է:
Իրանից էսթետիկա կամ բարոյականությո՞ւն էիք սպասում:
- Փակ շուկան մշակութային հուշարձան է(ր): Այդ դեպքում ո՞ւր էր հուշարձանների համար պատասխանատու Մշակնախը, և ո՞ւր է այն հիմա: Ասել Մենուա, ինչո՞ւ Մշակնախի ու մշակութամոր դեմ ցույցեր չեն անցնում:
- Շուկան ավիրել ու «по своему образу и подобию» արդեն դախլ ա սարքել: Հիմա էլ ի՞նչ, ըստ ձեզ քանդելու ա ու հինը սարքի՞:
- Նորությո՞ւն էր, որ Լֆիկը կարա միանգամից մի հազար հոգու բերի (բա գիտեք` ընտրություններին ո՞նց ա լինում, որ առանց ինչ-որ լուրջ լցոնում-մցոնումների են հաղթում ու 60-70 տոկոս ձեն են հավաքում):
- Քննադատո՞ւմ եք Լֆիկի ցուցարարներին, բայց քննադատեք ըստ էության, ոչ թե ատամների թափած լինելու, ծեր լինելու, տգեղ լինելու համար: Ի վերջո իրանց առաջ խնդիր չի դրվել Միսս Տիեզերք մրցույթում հաղթել:
- Էդ որ ասում եք` մի՛ քննադատեք, մի՛ ծաղրեք, չէ՞ որ նրանք էլ հայ են... Էհ, հայ լինելը երբվանի՞ց ինդուլիգենցիա դառավ ու անձեռնմխելիություն տվեց: Մանկապիղծ Սերոբ Տեր-Աբրահամյանն էլ հայ է, աղանդավորների պապա Արթուր Սիմոնյանն էլ հայ ա, Կոմայգու թիթեռներն էլ ուզբեկ չեն, ու էլի լիքը տհաճ ու վատ մարդիկ կան, որ հայ են: Հիմա ի՞նչ, չի՞ կարելի իրանց քննադատել:
Սրանք ոչ էնքան իմ բարձրացրած հարցերն ու դիտարկումներն են, որքան օբյեկտիվ հակափաստարկներն են էն ամենի, որ հիմա կատարվում ա Փակ շուկայի շուրջ:



