Լաչինում կատարվողի գագոյական վարկածը

Մելքոնյան Գագոն սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ներկայիս վիճակը հետևանք է այն բանի, որ Հայաստանը մերժել է Մոսկվայի պարտադրանքը՝անդամակցելու Միութենական պետությանն ու մաս կազմել ՌԴ-Բելառուս տանդեմին: «Ժամկետ են դրել, մերժել ենք, միջանցքը փակել են»,-մասնավորապես՝ ասել է Գագոն լրագրողի հետ զրույցում:

Գագոն, ինքն էլ չհասկանալով իր խոսքերի նշանակությունը, փաստացի տեղեկատական ռումբ է պայթեցրել, եթե, իհարկե, սա ուղղակի բարբաջանք կամ ողջ կուժնուկուլան ռուսների գլխին ջարդելու փորձ չէ: Ո՞վ է տեղյակ,Մոսկվան իսապես շահագրգռվա՞ծ է Հայաստանին Բելառուսի կողքին տեսնելու հարցում, արդյոք ՀՀ-ի՝ Միութենական պետության մաս կազմելու հարցը ՌԴ-ի համար այդքան կենսակա՞ն է: Որքան հայտնի է, նման հարց Հայաստանի առաջ, այն էլ ուլտիմատիվ տոնով, դրված չէ,եթե դրված է, ապա թող Նիկոլը կանգնի ու հայտարարի այդ մասին՝սեփական ժողովրդի հետ անկեղծ գտնվելով: Նիկոլը չի հայտարարել ոչինչ, քանի որ ոչ թե ամաչում է այդ մասին խոսել, այլ, ենթադրաբար, նման բան ուղղակի չկա, իսկ Գագոյի հայտարարությունը կարելի է թերևս Նիկոլի «երեսը լվանալու» հերթական դրսևորում համարել՝ մեղքն օտարների վրա բարդելու, շեֆին «ջրից չոր դուրս բերելու» համատեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել