Ինչո՞ւ են ՔՊ-ականները «գլուխները թաղել ավազում»

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստում առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռաշադ Մահմուդովը հայտարարել է,որ պատգամավորները նույնպես պետք է մասնակցեն Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին շարունակվող ակցիաներին։ «Ես կարծում եմ, որ պատգամավորները պետք է լինեն ակցիայի մասնակիցների կողքին։ Դա նաև կարևոր քայլ կլիներ աշխարհին ուղերձ հղելու համար»,-մասնավորապես՝ ասել է ադրբեջանցին:

Այս պահին Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին հակասական լուրեր են, փաստորեն, ստացվում. մի կողմից՝ համացանցում տարածվում են բնապահպանների վրանների ապամոնտաժման կադրեր՝ ուղղորդվող միջանցքի շուտափույթ բացման մասին լուրերով, մյուս կողմից՝ հնչում են ադրբեջանցի օրենսդիրների նմանօրինակ հայտարարություններ՝ փաստող այն մասին, որ Բաքուն չունի մտայնություն՝ հետ կանգնելու իր հակամարդկային սադրանքից:

Այստեղ ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք՝ կոնկրետ Մահմուդովի կոչը՝ ադրբեջանցի պատգամավորներին՝գնալու ու սատար կանգնելու «բնապահպաններին»:

Հարց՝ իսկ ՔՊ-ական պատգամավորների արածը ո՞րն է այս իրավիճակում: Հիմա պետք է Հայաստանի փողոցնեը եռային, բողոքի ձայնը պետք է բարձրացվեր ոչ թե առանձին խմբերի կողմից այս կամ այն միջազգային կաույցի գրասենյակի կամ երկրների դեսպանատների դիմաց, այլ մեծաթիվ հանրահավաք արվեր ի աջակցություն արցախցիների, իսկ եթե հարկ լիներ, այդ ցույցը պետք է տեղի ունենար նաև սահմանին կամ ողջ Հայաստանով մեկ:

Մինչդեռ ՔՊ-ականները ոչ միայն նման ծրագրեր չունեն, այլև լծվել են ընդդիմության կողմից կազմակերպած ակցիան սևացնելու գործին՝ խեղաթյուրելով դրա հիմնական նպատակն ու ուղերձը: Բացի ռուս խաղաղապահների վրա մուննաթ գալուց սրանցից որևէ մեկը որևիցե բան տեսե՞լ է այս օրերին…

Չենք էլ տեսնելու,քանի որ գործ ունենք Իլհամի հայաստանյան ագենտուրայի հետ՝ երկիրը ներսից զավթած, Արցախն այս օրվան հասցրած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել