Լաչինի միջանցքի շուրջ խմորվող ադրբեջանական արկածախնդրությունն ունի նաև մեկ այլ՝ գուցե հայկական դիվանագիտության համար ձեռնտու կողմ: Խնդիրն այն է, որ Ալիևի նման պահվածքը գալիս է՝ ի ցույց դնելու արցախյան հիմնախնդրի իրական էությունը՝ ապացուցելով, որ խնդիրը ոչ թե տարածքային վեճ է, որը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ համաձայն միջազգային իրավունքի, այլ՝ սեփական հայրենիքում բնակվող ազգաբնակչության անվտանգության հարց, որն Ադրբեջանը ոչ միայն չի երաշխավորում, այլև իր հակամարդկային գործողություններով ի ցույց է դնում այն ճշմարտությունը, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանզի դա նշանակելու է այնտեղ ապրող հայության ցեղասպանություն՝ լինի սպիտակ, թե՝ կարմիր: Ադրբեջանն ապացուցում է, որ արցախահայությանը չի դիտարկում որպես սեփական երկրի անքակտելի մաս՝ չնայած միջազգային հարթակներում խոսում է նրանց կյանքի ու բոլոր իրավուքների երաշխավորը դառնալու պատրաստակամության ու նույնիսկ անայլընտրանքայնության մասին: Բայց բոլորի համար էլ ակնհայտ է, որ արցախցիների հանդեպ ազնիվ մղումներ ունեցող պետությունը չի կարող նման ստորության դիմել, քանի որ այս ամենով ոչ միայն է՛լ ավելի է խորացնում Բաքվի ու Ստեփանակերտի միջև առկա անդունը՝ երկխոսելու փոխարեն, այլև գնում է հստակ ցեղասպանական գործողությունների, որոնց պարագայում արդիական է դառնում «Անջատում՝ հանուն փրկության» հայտնի բանաձևը:

Բայց խնդիրն այն է, որ առնվազն անհույս լավատես կամ բոլորովին միամիտ պետք է լինել՝ ենթադրելու կամ հուսալու, որ դիվանագիտական այս խաղաքարտը ասենք «Արաբատը» կարող է հաջողությամբ խաղարկել: Ինչո՞ւ, քանի որ Հայաստանը, «լվանալով սեփական ձեռքերը» արցախից, այն հասցրել է գցել ռուսների գրպանը՝ իրեն վերջնականապես օտարելով արցախցիների իրական պրոբլեմներից, որոնք, հավատացեք, չեն սահմանափակվում փողի խնդրով (ՔՊ-ականները սիրում են կրկնել, թե իբր իրենք տեր են Արցախին՝մատնացույց անելով ՀՀ բյուջեից այնտեղ փոխանցվող միջոցները):

Իսկ Իլհամի տված լավ առիթից չօգտվելն արդարացնելու համար Նիկոլը, բնականբար, կգտնի արդարացում՝ ասենք հայտարարելով, որ եթե իրենք ակտիվորեն գործեն դիվանագիտական դաշտում ու փորձեն պատռել Իլհամի արյունոտ դիմակը, ապա դա կարող է հանդիսանալ կազուս բելլի՝ սադրելով ադրբեջանին՝ պայթեցնելու տարածաշրջանը: Իսկ քանի որ իրենց համար թանկ է հայաստանցիների անվտանգությունը, ապա իրենք չեն կարող գերազանցել սեփական լիազորությունները, որ սահմանափակված են նոյեմբերի 9-ի հայտարարութամբ:

Ցավն այն է, որ այս նիկոլական տխմար լոլոներին հավատացողներ կգտնվեն ու ոչ քիչ թվով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել